Զիմբաբվեի պետական բյուջեում մնացել է ընդամենը 218 դոլար
Տնտեսություն
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Թենդայ Բիտին հայտարարել է, որ պետական աշխատակիցներին աշխատավարձ վճարելուց հետո Զիմբաբվեի կառավարության տնօրինության տակ մնացել է ընդամենը 218 դոլար. գրում է Independent բրիտանական թերթը:
Կառավարության ֆինանսական վիճակը կաթվածահար է եղել. հյայտարարել է նախարարը:
Նրա խոսքերով՝ Զիմբաբվեի իշխանությունները միջոցներ չունեն 2013-ին պլանավորած սահմանադրական հանրաքվեի և նախագահական ընտրությունների անցկացման համար, և երկիրն այլ ելք չունի, քան դիմել միջազգային հանրության ֆինանսական օգնությանը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)