Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները. Forbes (լուսանկարներ)
Աշխարհ
Forbes պարբերականը, հաշվի առնելով, որ մոտենում է սուրբ Վալենտինի տոնը, ներկայացրել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները, որոնք կարող են անակնկալ լինել:
Մադրիդ: Անցյալի ու ներկայի զուգակցումից ստացված ճարտարապետությունը դրդել է մեզ, որ Մադրիդը համարենք ամենառոմանտիկ քաղաքն աշխարհում: Շրջագայելով El Retiro պարկով՝ կարելի է տեսնել սքանչելի հուշարձաններ և քանդակներ: Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող դարպասը ևս խոսում է քաղաքի պատմության մասին:

Ֆրանսիայի Էժե գետն ու նրա մոտակայքի գյուղակն աչքի են ընկնում յուրահատուկ գեղեցկությամբ: Էժե գյուղը գտնվում է Միջերկրական ծովի և Jean-Cap Ferrat-ի միջև:

Տեխասի Օսթին քաղաքը կարող է տուրիստին առաջարկել ամեն ինչ: Լեռնադիր քաղաքն ունի հիասքանչ բնություն և մաքուր օդ: Քաղաքի մոտ է գտնվում նաև Lady Bird լիճը:

Վաշինգթոն: Առաջին հայացքից Միացյալ նահանգների մայրաքաղաքն ամենևին ռոմանտիկ քաղաք չէ, սակայն երբ քայլում ես National Mall-ի փողոցներով, ապա կարող ես տեսնել նրա հիասքանչ պատմական հուշարձանները:

Մինեապոլիս: Stone Arch Bridge (Քարե կամարներով կամուրջը) կապում է քաղաքի երկու հատվածները: Քաղաքում կա 180 այգի և 22 լիճ:



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)