«Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին
Հրապարակումներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ում ծննդյան օրն է այսօր.
«Ռուբեն ջան,
Արդեն երրորդ տարին է, ինչ քո ընտանիքը, քո հարազատներն ու մտերիմները չեն կարողանում անձամբ շնորհավորել քեզ քո ծննդյան կապակցությամբ, սեղմել քո ձեռքը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորությունն ու Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել քեզ քո հարազատներից և քո ժողովրդից. քո ներկայությունն ու կատարված գործերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի առօրյա կյանքում են։
Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է։ Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների։
Մաղթում եմ քեզ տոկունություն, քաջառողջություն և հոգու արիություն։ Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել