Կործանվող վանք, թե՞ կաթողիկոսի նստավայր (տեսանյութ)
Հասարակություն
Ստորև ներկայացնում ենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը.
«Մայր աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանը այսօր առավոտյան լուտանքներ է թափել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության վրա «Կեղծ արժեքներ» շարքի համար, որում սարերում կործանվող վանքերի ճակատագիրը ներկայացվում է Երևանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին:
Նախաձեռնությունն այս առնչությամբ հայտնում է, որ մեծ հարգանք է տածում Հայ առաքելական եկեղեցու, նրա ազնիվ սպասավորների և հավատացյալների հանդեպ: Միևնույն ժամանակ, եկեղեցու վերնախավը՝ պատված նրանց շղարշով, շարունակում է իր ժողովրդից կտրված ապազգային վարքագիծը, իսկ երեսին ճշմարտությունն ասողներին միանգամից մեղադրում է «մութ և դավադիր ուժերի» հետ համագործակցելու մեջ, ինչը Վահրամ Մելիքյանի սիրած գործերից է:
Քանդվում են վանքերը, իսկ բարձրաստիճան հոգևորականները՝ Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, մեծահարուստների փողերով իրենց օբյեկտներն են կառուցում, ինչպես, օրինակ, Երևանի կենտրոնում կառուցվող նստավայրը: «Չենք լռելու»-ին անչափ մտահոգում է հնադարյան վանքերի պահպանման խնդիրը, իսկ Վեհափառի իմիջի և քաղաքի կենտրոնում կառուցվող «օբյեկտի» վրա նախաձեռնությունը, մեղմ ասած, թքած ունի: Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը պատրաստ է վերանայել իր մոտեցումները, եթե Վեհափառը վերջապես հասկանա և գործով սկսի ապացուցել, որ պատասանատու է սարերում գտնվող վանքերի պահպանման համար:
Իսկ մինչ այդ «Չենք լռելու»-ն ևս մեկ անգամ կոչ է անում սփյուռքահայերին զերծ մնալ սարերում վանքերի հետ հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով: Հայրենիքը միայն հանցագործ Կաթողիկոսի գլխավորած եկեղեցին չէ: Հայրենիքը նաև հեռավոր գյուղերում կիսաքանդ դպրոցների մեջ դաս անող երեխաներն են: Նրանց է օգնել պետք, իսկ Կաթողիկոսը իր հարյուրավոր միլիոնները վաղուց դիզել է:
Որպես վերոնշյալի ապացույց, «Կեղծ արժեքներ» շարքից ներկայացնում ենք Տավուշի մարզում կործանվող 13-րդ դարի Սրվեղի վանքի մասին տեսանյութը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը