Նահանգներում «խոտի փորձագետներ» են անհրաժեշտ՝ կեքսեր պատրաստելու համար
ԱՄՆ
Երբ ԱՄՆ մի քանի նահանգներում օրինականացվեց մարիխուանան, տեղական իշխանությունները սկսեցին անհանգստանալ «խոտի» որակի համար: Օրինակ՝ Վաշինգտոնում իշխանությունները փորձում են հասկանալ՝ ինչպես կարգավորել մարիխուանայի շրջանառությունը: Ընդ որում, նրանք փնտրում են մասնագետի, ով կհստակեցնի նաև այլ կարևոր հարցեր. օրինակ՝ ինչպես է հարկավոր աճեցնել, չորացնել և պահել մարիխուանան, և ինչպես այս բաղադրիչով կեքս պատրաստել: Երեկ Թահոմա քաղաքում հավաքվել էին նման աշխատանք ստանձնել ցանկացողները, հայտնում է Huffington Post-ը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը և Կոլորադոն առաջին նահանգներն էին, որոնք 2012 թվականի աշնանը օրինականացրեցին մարիխուանան: Բացի այդ, որոշում է կայացվել նաև ստեղծել մարիխուանայի լիցենզավորված աճեցնողների համակարգ: Շուտով այս թմրատեսակը օրինականացրած նահանգներում կհայտնվեն խանութներ, որոնցից կարող են օգտվել 21 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)