Հավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը. Բաբայան
Հրապարակումներ
Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ:
Այս պետական տոնի հիմքում հայ ազգի միասնականությունն է, անպարտելի ոգու, անկոտրում կամքի ու բացառիկ հայրենասիրության դրսևորումը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը նոր էջ ու վճռորոշ հաղթանակներ դարձան գաղթ ու ճակատագրական մարտահրավերներ հաղթահարած հայության համար:
Հավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը:
1918թ. մայիսի 28-ին ազնիվ պայքարով ու միասնական կամքով հայ ժողովուրդը հիմնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որն իր պետականաշեն գործունեությամբ ու գաղափարական սկզբունքներով մեզ համար մինչ օրս հիմնարար արժեք է:
Հանրապետության տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիս և մաղթում՝ ազգանվեր գործունեությամբ նպաստենք խաղաղ, զարգացող և մրցունակ Հայաստանի Հանրապետության կայացմանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել