Փարիզի Աստվածամոր տաճարը իր 850-ամյակին կունենա 23 տոննա կշռող 9 նոր զանգ
Գիտություն և Մշակույթ
Փարիզի Աստվածամոր տաճարի համար 9 նոր 23 տոննա կշռող բրոնզե զանգեր են բերվում Նորմանդիայից մի քանի բեռնատար մեքենաների միջոցով, գրում է Associated Press-ը:
Զանգերը Նոտր Դամ դե Պարի տաճարի զանգակատունը կզարդարեն փետրվարի 25-ին: Որոշումը կայացվել էր 1163-ին հիմնադրված տաճարի 850-ամյակը նշելու կապակցությամբ: Նախկին զանգերը փոխելու հիմնական պատճառը, ըստ ֆրանսիական իշխանությունների, զանգերի արձակած տհաճ ձայնն է և արտաքին տեսքը: Նախագծի հեղինակ Պատրիս Ժակենը նշել է, որ նոր զանգերը կօգնեն Նոտր Դամին վերադրաձնել իր նախկին ձայնը: Զանգերը պատրաստվել էին հին եգիպտական մեթոդներով. կաղապարները ձուլվում էին ձիու մազից և թրիքից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)