Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Գիտեին, որ դիվային խելք ունի, և նրա յուրաքանչյուր զրույց մի դաս է

Գիտություն և Մշակույթ

Զարյանի հուշապատումները նվիրված են այն գրողներին, դերասաններին ու նկարիչներին, որոնց հետ բախտ է ունեցել շփվել հեղինակը: Նրանց դիմաստվերները ևս հետապնդում են մի նպատակ` կապ ստեղծել անցած ու եկող սերունդների միջև, պահպանել հնից եկող բարի ավանդույթները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռուբեն Զարյանի «Հուշապատում» գրքից Երվանդ Քոչարի մասին մի գողտրիկ հատված.

«Նա անցնում էր փողոցով և տարբերվում էր բոլորից. տարբեր` երկար մազերով (այն ժամանակ տղամարդիկ երկար մազեր չէին պահում), հագվածքով, մենակնոցով, ձեռնափայտով և ընդհանրապես պահվածքով: Տարբեր ամեն ինչով: Քայլում էր այնպես, ասես իրեն մի գաղտնիք էր հայտնի և այդ գաղտնիքը նրան առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ:

Եվ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, թե մի օր կբացի իր գաղտնիքն ի լուր ամենքի: Կկանգներ, կզրուցեր մեկի հետ ու հետո նորից կշարունակեր իր ճանապարհը՝ բարևելով ու բարև առնելով: Տպավորությունն այնպես էր, որ այս քաղաքից չէ, - Փարիզյան մի շուք կար վրան:

Երբ գնայիր նրա արվեստանոցը, եթե չէր աշխատում, նշանակում է շրջապատված է երիտասարդ նկարիչներով: Սիրում էին լսել նրան: Գիտեին, որ հետաքրքիր շատ պատմություններ են հայտնի նրան, գիտեին, որ դիվային խելք ունի և նրա յուրաքանչյուր զրույց մի դաս է:

Նա գիտեր, թե ով է ինքը: Գիտեր, որ գալու է իր օրը: Չէր հուսահատվում, թեև շատ ծանր օրեր էր տեսել: Միշտ պատրաստ էր կռվի ասպարեզ մտնել, եթե դա պահանջում էր արվեստի շահը, և միշտ թևքերը քշտած էին աշխատելու համար: Եթե պետք էր` կարող էր գիշերները լուսացնել: Ո՞ր մեծ արվեստագետը աշխատասեր չի եղել:

Փողոցով անցնում էր հպարտ և՛ 30-40-ական թվականներին, երբ հատուկենտ բարեկամներ ուներ մտավորականների աշխարհից, և՛ 50–60–ական թվականներին, երբ իր գաղտնիքը հայտնել էր աշխարհին` Սասունցի Դավթով հիանում էին բոլորը և շատ նկարիչներ, բոլորն էլ երիտասարդ, բոլորն էլ ժամանակակից հովերով տարված, նրան համարում էին իրենց ուսուցիչը, թեև նա պաշտոնապես ոչ ոքի դաս չէր տվել:

Ո՞ւմ համար ուսուցիչ չեղավ: Ո՞վ նրան իր ուսուցիչը չհամարեց: Դա մի բախտ էր, որ քչերին էր բաժին ընկնում: Եվ որքան նրան շրջապատող երիտասարդները հասակ առան, անուն հանեցին, իրենք հեղինակություն դարձան, Քոչարը ուսուցիչ մնաց նրանց համար, որովհետև նա էլ, մեր արվեստի մյուս մեծերի նման, հասակ գցեց համաշխարհային արվեստի խաչմերուկներում. չորս մայրաքաղաք` Թիֆլիս, Մոսկվա, Փարիզ ու Երևան` իրենց լայնքն ու խորքը հաղորդեցին նրան:

Երվանդ Քոչարը ինձ հիշեցնում է իր քանդակած այն արծվին, որ հպարտ թառել է Ռաֆայել Իսրայելյանի կառուցած պատվանդանի վրա` Էջմիածնի խճուղու եզրին, դեպի Զվարթնոց տանող ճանապարհին։

Միշտ էլ կապված լինելով հայրենի երկրի ու նրա արվեստի արմատների հետ, նա արծվի պես տեսնում էր հեռուները, հայկական լեռներից այն կողմ տարածված հորիզոնները: Որքան ավանդական էր, նույնքան էլ նոր էր, ընդունակ ընկալելու արվեստի նորագույն միտումները՝ միշտ հարազատ մնալով իր ինքնությանը: Չէր վախենում ապագայից, համոզված, որ ապագան իրեն է քվե տալու:

Ռ. Զարյան, «Հուշապատում», Գիրք III

Նյութը՝ Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված