Բուսակերները զերծ են մնում սրտային հիվանդություններից
Հասարակություն
Անգլիայում և Շոտլանդիայում 44.500 մարդկանց հետ կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ բուսակերները 32 %-ով ավելի քիչ են մահանում կամ սրտային հիվանդություններ ունենում: Խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը և մարմնի կշիռը կարևոր է առողջության համար: Հետազոտության հայտնաբերումները հատարակվել են Նուտրիտոն հիվանդանոցի պարբերականում: Սրտային հիվանդությունները մահվան գլխավոր պատճառ են դարձել Արևմտյան երկրներում: Ավելի քան 94.000 մարդ տարեկան մահանում է սրտի հիվանդության պատճառով Անգլիայում:
Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտության են ենթարկել 15.100 բուսակերների և 29.400 մսակերների: Հետազոտության ընթացքում, որը տևել է շուրջ 11 ամիս, 169 մարդ մահացել է ,իսկ 1.066-ը՝ տեղափոխվել հիվանդանոց սրտային հիվանդությունների պատճառով: Ընդ որում, հետաքրքիր է, որ մահացածների մեծ մասը եղել է մսակեր:
Բժիշկ Ֆրանչեսկա Քրոն նշել է, որ հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ դիետան կարևոր է սրտային առողջության համար, և կարևոր չէ՝ այդ դիետան կլինի բուսական, թե ոչ, ուղղակի բուսական դիետան խոչընդոտում է գիրացմանը, հետևաբար՝ սրտային հիվանդությունների առաջացմանը: Այս մասին գրում է BBC գործակալությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը