ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Ռուսաստան
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը այս շաբաթվա վերջում հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչի նպատակն է ռուս-ամերիկյան բանակցությունների միջոցով այդ 2 երկրների ունեցած միջուկային սպառազինությունը կրճատելը: Այս մասին նշում է անգլիական Daily mail պարբերականը:
Հանդիպումը տեղի է ունենալու Գերմանիայում՝ Մյունխեն քաղաքում, որից հետո ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը մեկնելու է Մոսկվա՝ բանակցությունների երկրորդ շրջանը սկսելու համար, որը տեղի կունենա եկող ամսվա ընթացքում:
Այս հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ միջև լարված հարաբերությունների ֆոնի վրա, ինչի պատճառներից մեկն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ ՌԴ ներքին քաղաքականությանը խառնվելու համար:
Օբաման նույնպես հուսահատ հայտարարություններ էր արել մարտին՝ Հարավային Կորեայում ատոմային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ իր հանդիպումից հետո: Սակայն Օբաման հույս էր հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո ավելի հեշտ կլինի համագործակցել Ռուսաստանի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)