Օկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է Մի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է գնաճ Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Սամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Հին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվել Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը Կիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ) Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. Ավանեսյան Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծել 

Ընտրությունը այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել. Հայր Ռուբեն

Հրապարակումներ

Ընտրությունների շեմին մեր հասարակությունը հոգնած է, բևեռացված, հիասթափված, հաճախ նաև ներքին անապատի մեջ, Եղիա մարգարեի հիշատակության օրվա առիթով երեկվա պատարագի ժամանակ ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

««Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացեք նրա՛ հետևից, և եթե Բաաղն է աստված, գնացեք նրա՛ հետևից» (Գ Թագ․ 18։21)

Եղիա մարգարեի խոսքն է՝ ուղղված իր ժողովրդին Կարմելոս լեռան վրա, կոչ ընտրություն կատարելու իրական Աստծո կամ ստահոդ Բաաղի, ասել է թե՝ Բելի միջև, իրադրություն, որն անչափ արդիական է մեզ համար։

Տերունական այս օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Եղիա մարգարեի հիշատակը, որին նվիրված մեր քարոզը՝ «Աղոթքը բացում է հույսի դուռը» խորագրով, ամբողջությամբ մարգարեի մասին է։ «Եղիա» անվան մեջ արդեն իսկ խտացված է այս մարգարեի կոչումն ու առաքելությունը։ «Տերն է իմ Աստվածը», ինքնին հավատի դավանություն է, միևնույն ժամանակ՝ աղոթքի կյանք, հույսի գրավական։ Քրիստոնյաներիս համար հույսը առաքինություն է, աշխարհիկ մարդասիրության տեսանկյունից՝ առաջընթացի շարժիչ ուժ, փիլիսոփայության մեջ ճշմարտության, գեղեցկության և բարության հասնելու խթան։ Սակայն հույսը նաև հեգնանքի և հիասթափության է ենթարկվում։ Քաղաքական դերակատարները հաճախ շահարկում են հույսը՝ այն կապելով մարդկանց, գաղափարների և համակարգերի հետ, որոնք ներկայացվում են իբրև համընդհանուր փրկություն, բայց հետո աղետ են դառնում վստահողների գլխին։ Որքան մեծ է լինում հավատը, սպասումը և ներդրված ուժերը, այնքան ավելի ծանր է կշռում հիասթափությունը։

Հետևանքն այն է, որ մարդկանց մեջ ամրանում է անվստահությունը որևէ փոփոխության կամ նոր սկզբի հանդեպ։ Բավական է մտածել ընտրություններին մասնակցության աստիճանական նվազման և որակի մասին։ Մարդիկ կորցնում են հավատը լուսավոր հեռանկարի հանդեպ։ Այս հոգնածությունը տարածվում է մշակույթի, քաղաքականության, հասարակական կյանքի և նույնիսկ եկեղեցական միջավայրի մեջ։ Այդ ժամանակ հույսի հակառակ կողմը դառնում է վախը, տագնապը, երբեմն էլ՝ լուռ ու թաքուն հուսահատությունը։

Հույսը կապված է նաև երազանքի հետ։ Այսօր նույնիսկ երազանքն է փոքրացել, սահմանափակվել անձնական շահերով ու նեղ հետաքրքրություններով։ Մարդը փակվում է իր փոքր աշխարհում, որտեղ ամեն ինչ չափվում է սպառման և շահույթի լեզվով։ Բայց եթե մարդու հոգին դեռ զգում է այս ներքին չորությունը, նշանակում է՝ նա դեռ ունակ է բարիք փնտրելու, երազելու և հույս ունենալու, հույս ունենալ կրկին հույս ունենալու։

Հոգևոր այս չորությունն արթնացման կոչ է, հիշեցում՝ անհույս ապրել հնարավոր չէ։ Եթե հույսը նվաստացվել և ունայնացվել է, ապա պետք է նրան վերադարձնել իր վստահություն ներշնչող ուժը։ Անհրաժեշտ են հույսի վկաներ՝ մարդիկ, որոնք չեն փախչում հիասթափությունից, այլ պատրաստ են անձնապես կրել դրա ծանրությունը և իրենց կյանքով ցույց տալ, որ հույսը դեռ կենդանի է։

Այսպիսին է Եղիա մարգարեն, որի առաջին խոսքերից արդեն ի հայտ է գալիս նրա ինքնությունը։ «Կենդանի է Տեր Աստված, որի առաջ կանգնած եմ ես» (Գ Թագ. 17։1)՝ ասում է Աքաաբ թագավորին՝ ներկայանալով որպես խիզախ և անվախ մարգարե։ Եվ հենց նա է հայտարարում երաշտի՝ առանց անձրևի ու ցողի երեք ու կես դաժան տարիների մասին։ Առաջին հայացքից թվում է, թե Աքաաբ թագավորը ճիշտ է, երբ ասում է նրան․ «Այդ դո՞ւ ես Իսրայելը տակնուվրա անողը» (Գ Թագ. 18։17)։ Աքաաբը կարծես հիանալի կառավարիչ է․ դաշինք է կնքում փյունիկեցիների հետ, ամուսնանում Սիդոնի արքայի դստեր՝ Հեզաբելի հետ, և այդ ամենը տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծում։ Բայց տնտեսական այս լուսավոր հեռանկարի հետևում թաքնված է հոգևոր աղետը։ Սկսվում է կուռքերի և նրանց տաճարների տարածումը, հատկապես՝ Բահաղ աստծո պաշտամունքը, որը ներկայացվում է որպես պտղաբերության «բարեհոգի աստված», փոխադարձ շահի ու առևտրական հաշվարկի աստվածություն՝ իր ամբողջ աստվածախմբով հանդերձ։ Ահա մշակութային մի գաղութացում, որի հետևանքը ինքնության կորուստն է։ Աքաաբին հակադրվելով՝ Եղիան առաջին հայացքից կարող է թվալ մոլեռանդ, խստակյաց և հետադիմական մի մարգարե։ Դժբախտաբար Աքաաբի բարեկեցության ու հարստության ծրագրի ետևում թաքնված իրականությունը բոլորովին այլ է։ Այն, ըստ էության, բռնություն է այն ժողովրդի նկատմամբ, որին նա կոչված է կառավարելու։

Անգամ եթե մի կողմ թողնենք բացահայտ հալածանքները, օրինակ՝ մարգարեների կոտորածը, բավական է հիշել Նաբովթի այգու պատմությունը (Գ Թագ. 21), որտեղ հստակ երևում են իշխանության ամբարտավանությունից ծնված անարդարության և կոռուպցիայի նշանները։ Նյութական երաշտը բացահայտում է ավելի խորը՝ հոգևոր և բարոյական երաշտը և ժողովրդին կանգնեցնում ընտրության առաջ․

• Ի՞նչ է իրականում ցանկանում ժողովուրդը։

• Ի՞նչ գին ունի թագավորի քաղաքականությունը։

• Եվ ամենակարևորը՝ ո՞րն է այն արժեհամակարգը, որին պետք է հետևել։

Այս ընտրությունը ազատ է․ «Եթե Տերն է Աստված, գնացեք նրա՛ հետևից, և եթե Բաաղն է աստված, գնացեք նրա՛ հետևից»։

Եղիա մարգարեն իրեն բնորոշում է որպես մեկը, ով կանգնած է Աստծո ներկայության առաջ։ Նրա փորձառության մեջ Աստված խոսում է և առաջնորդում մարգարեին։ Բայց Աստված նաև իրեն բացահայտում է մարդկային համակարգերից դուրս։ Նա Եղիային ուղարկում է աղքատ այրի կնոջ մոտ՝ որպես հույսի նշան (Գ Թագ. 17:7-24)։

Հենց այնտեղ տեսնում ենք Եղիայի աղոթքը՝ այրու որդու մահվան պահին։ Նրա աղոթքը միայն խոսքեր չէ․ այն ամբողջ մարմնով ապրված աղոթք է։ Մարգարեն լիովին ներգրավված է իր աղոթքի մեջ։ Նույնը կրկնվում է Կարմելոս լեռան վրա, երբ Եղիան բախվում է Բահաղի մարգարեներին։ Հարցը միայն այն չէ, թե ով կրակ կուղարկի զոհասեղանին։ Իրական հարցն այն է՝ ո՞վ է իսկապես լսում և պատասխանում։ Եղիան աղաղակում է․ «Պատասխանի՛ր ինձ, Տե՛ր, պատասխանի՛ր ինձ»։ Կարմելոսի հաղթանակից հետո Եղիան արդեն «լսում է» անձրևի ձայնը։ Նա տեսնում է այն, ինչ դեռ չկա։ Նա խոնարհվում է գետնին և լուռ աղոթում։ Ոչ մի բառ չի արտասանվում։ Միայն ծառային է ասում՝ նայի՛ր ծովին։ Եվ փոքրիկ ամպի մեջ նա ճանաչում է Աստծո խոստման իրականացումը։

Սակայն հենց այստեղ է պատմության անսպասելի շրջադարձը։ Աստված երբեք չի սահմանափակվում իր հրաշքներով։ Նա չի դառնում մարդու վերահսկողության առարկա։ Կարմելոսի մեծ հաղթանակից հետո, երբ անձրևը վերադառնում է, Եղիան հանկարծ ընկնում է խուճապի մեջ և փախչում անապատ։ Այս անգամ պարզապես երաշտ չէ, այլ գիտակցված փախուստ դեպի մահ։ Նա աղոթում է հուսահատ մարդու պես․ «Բա՛վ է, Տե՛ր, վերցրու իմ կյանքը»։ Աստված չի կատարում այդ աղոթքը։ Փոխարենը՝ նա Եղիայի փախուստը վերածում է ուխտագնացության դեպի ակունքները։ Եղիան հասնում է Քորեբ լեռը՝ Մովսեսի լեռը։ Այնտեղ Աստված հարցնում է նրան․ «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»։ Եղիայի պատասխանը լի է ցավով ու հուսահատությամբ։ Ապա հայտնվում են հողմը, երկրաշարժը և կրակը։ Բայց Տերը դրանց մեջ չէր։ Հետո գալիս է «նուրբ լռության ձայնը»։ Այդ պահին Եղիան դուրս է գալիս քարայրից և ծածկում դեմքը, որովհետև հասկանում է, որ կանգնած է Աստծո ներկայության առաջ։ Այդ լուռ ձայնի մեջ Աստված նոր առաքելություն է տալիս նրան։ Նաև հայտնում է, որ Իսրայելում դեռ կան յոթ հազար հավատարիմ մարդիկ։ Այսպիսով, Եղիան հասկանում է, որ ինքը հույսի տերը չէ։ Հույսը միայն Աստծուց է գալիս։

Եղիան իր սեփական կյանքն անցնում է հույսի մաքրման ճանապարհով։ Նա սովորում է հույսը կապել միայն Աստծո ձայնի և խոսքի հետ։ Ահա թե ինչու է Եղիան դառնում նոր ժամանակների ավետաբերն ու Փրկչի նախակարապետը (Մաղ. 3։23-24)։ Հակոբոս առաքյալը, խոսելով արդարի աղոթքի զորության մասին, օրինակ է բերում հենց Եղիային․ «Արդարի աղոթքն ազդեցիկ է և շատ է օգնում» (Հակ. 5։16)։

Այսօր Հայաստան աշխարհը հոգևոր ու ազգային այնպիսի հանգրվանի առջև է, որը շատ առումներով հիշեցնում է Եղիա մարգարեի ժամանակները։ Ընտրությունների շեմին մեր հասարակությունը հոգնած է, բևեռացված, հիասթափված, հաճախ նաև ներքին անապատի մեջ։ Հասարակական-քաղաքական դաշտը լեցուն աղմուկով, փոխադարձ մեղադրանքներով, վախերով ու խոստումներով, մինչդեռ ժողովրդի ներսում ավելի խորը հարց է հնչում․ «Ո՞ւմ հետևենք»։

Օրվա իշխանությունը, Աքաաբի պես, ներկայացնում է խաղաղության, բարեկեցության և «իրատեսության» ծրագիր՝ հանուն անվտանգության, տնտեսական զարգացման և արտաքին նոր ուղղությունների։ Բայց ինչպես Աքաաբի օրոք Բահաղի պաշտամունքը ներմուծվում էր որպես առաջադիմության և հարստության ճանապարհ, այնպես էլ այսօր մեր ազգային-հոգևոր ինքնությունը վտանգի տակ է՝ հանուն թվացյալ ապահովության և քաղաքական հաշվարկների։

Եղիան Աքաաբին դեմ չէր որպես քաղաքական ընդդիմախոս։ Նա մարգարեական ձայնն էր՝ բացելու ժողովրդի աչքերը և ցույց տալու, որ արտաքին փայլի տակ թաքնված է ավելի խորը երաշտ՝ հոգևոր, ազգային և բարոյական։ Այսօրինակ առաքելությամբ է փորձում հանդես գալ Հայոց Եկեղեցին՝ իր բոլոր մարդկային սահմանափակումներով ու տկարություններով։ Եկեղեցու ձայնը հնչում է ոչ թե իբրև իշխանության մրցակից, այլ հիշեցում, որ ազգն ու պետությունը չեն կարող ապրել միայն քաղաքական տեխնոլոգիաներով, տնտեսական խոստումներով կամ աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Զոհասեղանին մեր հավաքական կյանքի, հայրենիքի վերջին սրբության, ազգային ինքնության, ազգային արժանապատիվ՝ հոգևոր կյանքի հարցն է դրված։

Ինչպես Եղիան Կարմելոս լեռան վրա հարցրեց․ «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով», այնպես էլ այսօր հայ հասարակությունը կանգնած է ընտրության առաջ՝ ոչ միայն կուսակցությունների, ոչ միայն աշխարհաքաղաքական կենտրոնների, այլև արժեքների միջև։ Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն։

Եղիայի մեծությունն այն էր, որ նույնիսկ հաղթանակից հետո նա հասկացավ՝ ինքը չէ հույսի տերը։ Հույսը Աստծուց է։ Ահա թե ինչու այսօր Հայ եկեղեցու մարգարեական կոչը նախ և առաջ սա պիտի լինի․ մի՛ ընտրեք վախով, ատելությամբ կամ հիասթափությամբ։ Մի՛ ժխտեք մեկդ մյուսի՝ հանուն սեփական փրկության և ապահովության, հանրային բարիքի մեջ է յուրաքանչյուրիս անհատական բարիքը։ Ժողովուրդը, որ կորցնում է իր հոգևոր լսողությունը, հեշտությամբ գերվում է աղմուկին, «քաղաքական բահաղներին» և կեղծ փրկիչներին։

Իսկ «լռության նրբին ձայնը», որի մեջ Եղիան զգաց Աստծո ներկայությունը, այսօր կարող է հնչել Հայոց Եկեղեցու գմբեթի տակ, ժողովրդի աղոթական խղճի մեջ՝ որպես վերջին զգուշացում, որ Հայաստանի ապագան որոշվում է ոչ միայն ընտրատեղամասում, այլ ժողովրդի հոգևոր վիճակի մեջ։ Որովհետև երբ ժողովուրդը դադարում է լսել ճշմարտության ձայնը, սկսում է հավատալ միայն պատրանքին, վախին և շահին։ Իսկ դա արդեն ազգային երաշտի ախտանիշ է։

«Եթե Տերն է Աստված, գնացեք նրա՛ հետևից, և եթե Բաաղն է աստված, գնացեք նրա՛ հետևից»։

Աստծո շնորհը ձեզ հետ թող լինի․ ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել էՊերուի և Էկվադորի սահմանին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է գնաճԳիտնականները ճարպային բջիջներում հայտնաբերել են աչքի եղջերաթաղանթի վերականգնմանը նպաստող հատկությունԶախարովա․ Կիևի «հանցագործություններն» անտեսող երկրներն այլևս չեն կարող արդարանալNYT․ Թրամփի օգնականը պատահաբար բացել է նախագահի ինքնաթիռի փչովի սանդուղքը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԹրամփը Իրանի հետ պատերազմի ավարտը կապել է ԱՄՆ ընտրությունների հետ և նոր հարվածով սպառնացել ԹեհրանինՍամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմՀին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվելՀրաբխագետը նախազգուշացրել է ԱՄՆ-ում Նեպալի սցենարով հնարավոր աղետի մասինԱյս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըՉափազանց տաք թեյն ու սուրճը կարող են բարձրացնել կերակրափողի քաղցկեղի վտանգըԿիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ)Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. ԱվանեսյանԻրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվելՆոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործովԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկովԻրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծելԲեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-իԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել էՍեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ին վենեսուելական նավթի պաշարները կբավականացնեն 500 տարի Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարինԵղանակը Հայաստանում․ ինչ է սպասվում այսօրԱյսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն ՊապիկյանԹրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցՈւկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներըՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումները30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսին ազատել են աշխատանքից՝ Instagram-ի երկու հրապարակումների պատճառովCBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. ԱվինյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքումԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոսՎտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրին. պատգամավորԿոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել էՊուտինը հայտնի բանաստեղծությունից մեջբերում է արելՍպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվելՀայտնի է Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրըԵրբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»«Հրապարակ»․ Խորամանկ լուծում են գտել Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Ամենադիտված