Այցելություն Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Երևանի թիվ 11 հատուկ դպրոց
Հասարակություն
Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի և դրան առընթեր ստեղծված փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը հերթական մշտադիտարկման շրջանակներում այցելել էր Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Երևանի թիվ 11 հատուկ դպրոց:
Դպրոցում սովորում են 73 երեխա, որոնք տարբեր մարզերից են, հիմնականում՝ անապահով ընտանիքներից:
Հատուկ դպրոցն իր աշխատանքը իրականացնում է հանրակրթական ծրագրով, ինչն իր հերթին բավական դժվարություններ է ստեղծում երեխաների համար. այսօր դպրոցում 73 երեխաներից տառաճանաչ է մոտ 25 երեխա:
Դպրոցի հատուկ մասնագետները՝ հոգեբանը, սոցիալական աշխատողը երեխաների համապատասխան կարգավիճակի (մտավոր թերզարգացացվածություն ունեցող երեխաներ) հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար չունեն հստակ աշխատանքային չափորոշիչներ:
Հատուկ դպրոցում բուժսպասարկումը նույնպես կանոնակարգված չէ, և Առողջապահության նախարարության կողմից սահմանված 0-18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային բուժսպասարկման չափորոշիչները դպրոցի բուժանձնակազմին հասանելի չեն:
Աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ Խարբերդի մանկատնից թիվ 11 հատուկ դպրոց տեղափոխված հաշմանդամություն ունեցող 10 և ավելի երեխաների թոշակը փոխանցվում է խնամակալին (Խարբերդի մանկատանը), մինչդեռ այս երեխաները փաստացի բնակվում են հատուկ դպրոցում, և նրանց բոլոր հոգսերը հոգում է դպրոցը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը