Քննում ենք Սիրուշոյի, Լուսինայի, Սիլվա Հակոբյանի և այլոց դիմահարդարումը
Հասարակություն
Մեր «Նորաձևության ոստիկանության դիմահարդարման բաժանմունքում» այս անգամ հայտնի «օրինախախտների» և «օրինապահների» դիմահարդարումը մանրազնին կքննի «Make-up studio»-ի դիմահարդար Քրիստինե Վահանյանը: Պրոֆեսիոնալ դիմահարդարման ոլորտում աշխատանքային գործունեության ընթացքում մասնագետը հասցրել է աշխատել երգչուհիներ Սոֆի Մխեյանի, Լուսինայի, Ալլա Լևոնյանի, Նանայի, Լուսինե Պողոսյանի և շատ ուրիշների հետ: Քրիստինեն հայ աստղերին խորհուրդ է տալիս անպայման ունենալ սեփական ոճաբան, քանի որ, ըստ նրա, տգեղ է, երբ «աստղը» հանրությանը ներկայանում է սխալ ոճով և հատկապես՝ անգրագետ դիմահարդարմամբ:
Անի Քրիստի
Ֆոտոսեսիայի համար աչքերը սխալ են գունաներկված, քանի որ լուսանկարվելիս չի կարելի օգտագործել նման խոշոր փայլեր: Թեև ինչ-որ չափով գրագետ են ընդգծված աչքերը, բայց սխալ են կպցված թարթիչները: Հոնքերը ոչ նորաձև են հանված՝ չափազանց ագրեսիվ տեսք են տալիս երգչուհուն: Ճիշտ են ընդգծված շրթունքներն ու այտերը: Ականջօղերը համապատասխանում են դիմահարդարմանը: Մնացածը նորմալ է:

Սիլվա Հակոբյան
Ամեն ինչ շատ գրագետ է արված: Նման գունավոր դիմահարդարումը բնորոշ է Սիլվայի տարիքին: Միայն խորհուրդ կտամ ազատվել նմանատիպ «էժանագին» աքսեսուարներից:

Աննա Կոկչյան
Նա ունի շատ գեղեցիկ արտաքին տվյալներ, հիանալի մաշկ, բայց միշտ սխալ դիմահարդարման հետևանքով նրան տգեղացնում են: Աչքերի տակի սպիտակը չափազանց շատ է: Բացի այդ, կարծես գունախեղդ արված լինի: Դիմահարդարման միջոցով պետք է ընդգծել մարդու բնական գեղեցկությունը, ոչ թե այնպես անել, որ մարդուն նայելիս տեսնենք ոչ թե գեղեցիկ, կանաչ աչքեր, այլ կանաչ ստվերաներկ: Նաև հոնքի փիրսը չի համապատասխանում make-up-ին:
Լուսինա
Նրա բոլոր ֆոտոսեսիաներում էլ չափազանց գրագետ դիմահարդարում է արվում: Ամեն ինչ՝ թե աչքերը, թե´այտերը, թե´ շրթունքները ճիշտ են ընդգծված: Ավելորդ ոչինչ չկա: Երևում է՝ պրոֆեսիոնալների հետ է աշխատում:

Ռիփփի
Ստվերաներկը հրաշալի է արված: Ամեն բան համապատասխանում է կերպարին. վայրի աղջկա հրաշալի կերպար է ստացվել:

Սիրուշո
Սիրուշոյին շատ է սազում կարմիր գույնը, թեև լուսանկարում կարմիրը չափազանց շատ է. փոքր-ինչ ճնշում է: Որոշ աքսեսուարներից կարելի էր հրաժերվել: Դիմահարդարման մեջ ամեն ինչ լավ է, միայն գուցե սխալ լույսն է պատճառը, որ աչքերն անհավասարաչափ են ընդծգված:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը