Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Իմ կյանքի ճանապարհն իրոք խաչվել է Արամեի հետ. Եվա Ռիվաս

Հասարակություն

Երգչուհի Եվա Ռիվասը հայկական աստղային կամարում փայլեց ու, թվում էր, պետք է մնար ընդմիշտ։ Սակայն, ցավոք, «Եվրատեսիլ 2010»-ից հետո երգչուհին անհայտացավ էկրաններից։ Ո՞ւր։ Ինչո՞վ է զբաղվում հիմա։ Եւ ո՞վ է մեղավոր նրա հանկարծակի անհայտանալու մեջ։ Այս ամենի մասին Վալերիա Ռեշյոտնիկովան (երգչուհու իսկական անունն է) պատմեց NEWS.am STYLE-ին։

Պատմեք մանկության որեւէ դրվագ։

Մանկությունս շատ հետաքրքիր է եղել։ Այն ավելի քան լի է եղել տարբեր իրադարձություններով։ Երբ ընկերուհիներս տիկնիկ էին խաղում կամ բակում գետնին կավիճներով նկարում էին, ես սովորում էի գեղեցկության ու բարձրաշխարհիկ դաստիարակության դպրոցում, մոդել էի աշխատում, ընդ որում՝ ոչ մանկական՝ հասակիս շնորհիվ մեծերի թիմում էի, համերգ էի տալիս «Արեւիկ» համույթի հետ, անգլերեն էի սովորում, դպրոց էի գնում եւ այդպես շարունակ։ Մի խոսքով, այնքան հետաքրքիր բան կար, որ որեւէ մեկն առանձնացնելն իմ ուժերից վեր է։

Հայտնի է, որ մանկության տարիներին ձեր ճանապարհը հատվել է հայ երգիչ Արամեի հետ։ Եւ դատելով նրա որոշ արտահայտություններից, նրան դուր չի եկել, որ այդ մասին հայտնի է դարձել։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։

Իմ կյանքի ճանապարհն իրոք խաչվել է Արամի հետ (ինձ համար անսովոր է նրան Արամե ասելը)։ Եթե չեմ սխալվում, 10 տարեկան էի, երբ նա եկավ մեր համույթ լսումների։ Ես ու ընկերուհիս շատ էինք զարմացել նրա զրնգուն, մաքուր ու այն ժամանանկ շատ բարձր ձայնից։ Մի խոսքով, վեց կամ յոթ տարի միասին երգել ենք այդ համույթում։ Ես չեմ լսել, որ նա բացասաբար արտահայտվի իմ կամ մեր ծանոթության մասին, այդ պատճառով էլ չեմ կարող պատասխանել ձեր հարցին։ Նրան հարգում եմ որպես երգիչ, որպես անհատ, եւ մեր մեջ բացասական ոչինչ չի եղել։

Հայ աստղերից ո՞ւմ հետ եք ընկերություն անում։

Չէի ասի, որ հայ աստղերից որեւէ մեկի հետ մտերիմ եմ, քանի որ հեռու եմ։ Սակայն հրաշալի հարաբերություն ունեմ Լիլիթ Հովհաննիսյանի ու նրա ամուսնու, Արման Հովհաննիսյանի, Անդրեի, Հայկոյի, Լուսինե Թովմասյանի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Թաթա Սիմոնյանի, Սամվել Գրիգորյանի ու նրա քրոջ եւ հայկական շոու բիզնեսի տարբեր ուղղությունների շատ այլ ներկայացուցիչների հետ. մոդելյորներ, ոճաբաններ, լրագրողներ, դերասաններ եւ այլն։ Ես բարի ու անկեղծ մարդ եմ եւ ոչ մեկի հետ անձնական հակասություն երբեք չեմ ունեցել։ Բոլոր գործընկերներիս լավ եմ վերաբերվում։

Հայ դիզայներների հետ համագործակցո՞ւմ եք։

Մոսկվայում լինելով, իհարկե, չեմ համագործակցում հայ դիզայներների հետ, սակայն մի քանի դիզայների հետ մեծ հաճույքով շփվում եմ, երբ Երեւանում եմ լինում եւ նրանց կրկին կդիմեմ։ Նրանք շատ տաղանդավոր են, իրենց գործին պատասխանատվությամբ վերաբերվող պրաֆեսիոնալներ են, եւ ես շատ գոհ եմ նրանց աշխատանքից։

Վերջին ժամանակներս շատ հազվադեպ եք ելեւում հայկական հեռուստաալիքների էկրաններին։ Ինչի՞ հետ է դա կապված։

Ես միշտ էլ մեծ Հայաստանում լինելու ցանկություն եմ ունեցել. աշխատելու, երգելու, նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկելու, նախագծերում մասնակցելու, սակայն, ցավոք, ինձնից չի կախված եղել այն, ինչ տեղի էր ունենում պրոդյուսերական կենտրոնի «ներքին խոհանոցում», ում հետ համագործակցում էի։ Չեմ ափսոսում կորցրած ժամանակի համար։ Ինչպես ասում են, ինչ-որ լինում է, դա էլ լավ է։ Այդպես էլ կա։ Եվ հիմա, վերջապես, ադեն հիմնվելով միայն իմ մտքերի ու գործողությունների վրա, կարող եմ վստահորեն ասել. իմ նախագիծը կշարունակվի։ Իսկ առաջ ասում էի այն, ինչ ինձ հրամայում էին եւ այն, ինչի հույսն ունեի միլիոնավոր դատարկ խոստումներից հետո։ Եւ ով ինչ էլ որ ասի իմ հարցազրույցներին ի պատասխան, ճշմարտությունը միակն է։ Իսկ թե երբ գաղտնին կդառնա բացահայտ՝ ժամանակի խնդիր է միայն։

Ինչո՞վ եք զբաղվում Մոսկվայում։

Մոսկվայում եմ արդեն ութ տարի։ Այստեղ են իմ ընկերները, իմ կյանքը, իսկ այժմ նաեւ աշխատանքս, երգչուհու աշխատանքին զուգահեռ, իհարկե, որը չի դադարել։ Մանրամասներն առայժմ չեմ ուզում պատմել։ Իսկ ընդհանրապես, ապրում ու վայելում եմ կյանքը։ Շատ ընկերներ ունեմ ռուսական շոու բիզնեսից։ Այցելում եմ տարբեր բարձրաշխարհիկ միջոցառումների, շփվում եմ հետաքրքիր մարդկանց հետ, աշխատում եմ կորպորատիվ հավաքներին ու համերգներ տալիս Ռուսաստանում։ Վերջերս «Օլիմպիյսկի» համալիրում ինձ փորձեցի հաղորդավարի դերում եւ ամեն ինչ ստացվեց, այնպես որ այդ տաղանդն էլ իմ մեջ կզարգացնեմ։

Այժմ փութաջանորեն աշխատում եմ նոր ծրագրի վրա ինչպես հայկական այնպես էլ ռուսական շուկայի համար միաժամանակ։ Այնպես որ, ազատ ժամանակ չեմ ունենում։ Երբեմն նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպե՞ս է ժամանակս այդ ամենին հերիքում, սակայն ես հեշտ ճանապարհներ չեմ փնտրում։ Հաջողության հասնելու համար պետք է աշխատել օրվա մեջ 25 ժամ, այդ ժամանակ միայն արդյունք կլինի։ Ավելի մանրամասն կպատմեմ երբ Հայաստանում լինեմ։

Հաճա՞խ եք լինում Հայաստանում։

Հայաստանում հնարավորինս շատ ժամանակ անկացնելու ցանկություն ունեմ, եւ, ինչպես արդեն ասացի, շատ կցանկանայի այդտեղ տուն ունենալ։ Սակայն անընդհատ Հայաստանում ապրել չեմ կարողանա. Մոսկվայում շատ բաների պատասխանատվություն ունեմ։ Երեւանում իհրակե, բարեկամներ ու ընկերներ նույնպես ունեմ։

Երեւանում համերգ կլինի՞։

Մենակատարային համերգի մասին առայժմ խոսել չեմ ուզում, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ։ Սակայն ծրագրեր կան։ Կա ե՛ւ հնարավորություն, ե՛ւ ցանկություն։ Պետք է պարզապես շատ ուժ ու ժամանակ ծախսել այդ ամենն արժանավայել կազմակերպելու համար։

Իսկ ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք ընդհանրապես։

Ծրագրերը շատ են, մասնակիորեն պատմեցի դրանց մասին, մնացածի մասին չեմ խոսի, որպեսզի, ինչպես ասում են, աչքով չտամ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված