Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Սյունիք է բերվելու օտարազգի մեծաքանակ աշխատուժ, ներառյալ թուրքեր և քրդեր, որոնք այլևս երբեք չեն հեռանալու. Արմեն Այվազյան

Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․
Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։
 
Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս էլ, հավանաբար, միայն վերջին պահին եմ որոշելու, թե ձայնս ում տամ (ՀՀ քաղաքական դաշտը՝ իր կուսակցություններով ու շարժումներով, մեղմ ասած, դեռևս չի կայացել)։ Սակայն, բնականաբար, որևէ պարագայում չի կարելի քվեարկել փաշինյանական ՔՊ-ի և նրա արբանյակների օգտին (Արամ Սարգսյան, Լ. Շիրինյան, Ա. Բաբաջանյան, Վ. Հարությունյան, Գ. Սիմոնյան...)։
Կան նաև որոշ լակմուսի թղթեր, որոնցով կարելի է կողմնորոշվել։
 
Այսօր կնշեմ դրանցից մեկը՝ «Թրամփի ուղի» կոչվող թուրանական միջանցքը («Զանգեզուրի միջանցքը»), որով Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող մի հատված օտարվում է հօգուտ ԱՄՆ-ի՝ 99 տարով, այսինքն՝ փաստացի հավերժ։
Այս քայլի կործանարար հետևանքների մասին մանրամասն խոսել և գրել եմ անցյալ տարվա օգոստոսի 8-ից սկսած, ուստի այստեղ ընդամենը կարճ նշեմ, որ նման զարգացման դեպքում՝
• Սյունիքի ճանապարհների վրա, ապա նաև ամբողջ Սյունիքում Հայաստանի ինքնիշխանությունը շատ արագ տարրալուծվելու է և փոխանցվելու է ԱՄՆ-ին, իսկ վերջինս այն աստիճանաբար մասամբ կամ ամբողջությամբ զիջելու է Ադրբեջանին և Թուրքիային։
• Սյունիք է բերվելու օտարազգի մեծաքանակ աշխատուժ, ներառյալ թուրքեր և քրդեր, որոնք այլևս երբեք չեն հեռանալու՝ արմատապես փոխելով Հայաստանի հարավի ժողովրդագրական պատկերը։
• Հայաստանը զրկվելու է իր միակ բնական ռազմավարական դաշնակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործող երաշխիքներից։ Հայ-իրանական հարաբերությունները խորապես խաթարվելու են, իսկ երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը՝ վերանալու։
• Հայաստանի տարածքը վերածվելու է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարաժամկետ հակամարտության հավանական պատերազմական գոտու, քանի որ ԱՄՆ-ՀՀ նախաստորագրված պայմանագրով արդեն իսկ նախատեսվում է ամերիկյան զինվորական ուժի ներկայություն թուրանական այդ ճանապարհի ամբողջ երկայնքով։
• Սյունիքը հայաթափվելու է։
Հետևաբար, ընտրություններում պետք է մերժել բոլոր այն կուսակցություններին կամ դաշինքներին, որոնք պաշտպանում են «Թրամփի ուղի» / թուրանական միջանցք ծրագիրը։ Իմ տեղեկություններով՝ դրանք են, բնականաբար, ՔՊ-ն և նրա անմիջական արբանյակները, ինչպես նաև ՀԱԿ-ը, «Միասնության թևերը», ԱԺԲ-ն և, գուցե, ևս մի քանիսը (բոլորին հետևելու ժամանակ դեռ չեմ ունեցել, կարող եք ցանկը լրացնել)։
Ընտրություններին ընդառաջ կներկայացնեմ ևս մեկ-երկու լակմուսի թուղթ։
Հ.գ. Նկատեմ նաև, որ ինչպես 2021 թ., այնպես էլ այս տարվա ընտրություններին ես վերաբերվում եմ խիստ բացասաբար՝ հազար ու մի պատճառով։
 
Նշեմ դրանցից ընդամենը մեկը (թեև մյուսները ոչ պակաս կարևոր են)․ մի երկրում, որտեղ գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև տասնյակ այլ օրենքներ, պարզապես չեն գործում, ինչո՞ւ պետք է ընտրական համակարգն ու համապատասխան օրենքները ճիշտ արդյունքներ արձանագրեն։
Բայցևայնպես, այս անգամ ընտրության գնալը, թերևս, իսկապես պարտադիր է, եթե ցանկանում ենք գոնե փորձել կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված