Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը գաղտնի սիրավե՞պ ունեն
Հասարակություն
Դեռևս նախորդ ամիս, երբ esyes.am–ն իր ֆեյսբուքյան էջում հարցում էր արել՝ ընթերցողներին առաջարկելով գուշակել՝ ու՞մ սիրո պատմության բացառիկ անդրադարձն է լինելու «Ե՞ս Yes!» ամսագրի տոնական համարում, շատ ընթերցողներ գրել էին՝ Միհրան Ծառուկյանի և Շուշաննա Թովմասյանի:
Նրանց գրառումների համաձայն՝ «Ես»-ը վերջապես բացահայտել էր սերիալային դերասանների գաղտնի սիրավեպը: Առջևում մեր փետրվարյան սիրառատ համարն է, և մեր ընթերցողները, տեղյակ լինելով, որ այդ համարում պետք է սիրո պատմություն ունենանք, պարբերաբար դիմում են մեզ հարցով, արդյո՞ք անդրադարձել ենք Միհրանի և Շուշաննայի սիրավեպին: Օրերս էլ մեզ խնդրել էին գրել, արդյոք ճի՞շտ է, որ նրանք գաղտնի նշանադրվել են:
Հասկանալով, որ ասեկոսեներն անընդհատ շարունակվում են, որոշեցինք այնուամենայնիվ անդրադառնալ այս թեմային:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը esyes.am-ի հետ զրույցում հետևյալն ասաց. «Նման բան չկա: Մենք ուղղակի ընկերներ ենք, գործընկերներ»:
Զրուցեցինք նաև Միհրան Ծառուկյանի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանի հետ, ով ևս հերքեց լուրերի իսկությունը: «Այդպիսի բան չկա: Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը