Վարչապետը, ԱԺ նախագահն ու փոխնախագահը՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի մասին
Հասարակություն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայրիկյանի դեմ զինված հարձակումը լուրջ հարված էր մեր պետականությանը:
«Մենք միանշանակ դատապարտում ենք կատարվածը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կպարզեն կատարվածը», - ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ տեղի ունեցածը առաջին հերթին հարված էր իշխանություններին, սադրանք, բայց դա ամենևին չի խանգարի իշխանություններին անցկացնել ազատ և արդար ընտրություններ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կլինեն նաև քաղաքական գնահատականներ:
«Խիստ զայրացնում է այն, ինչ տեղի է ունեցել: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի գտնենք մեղավորներին: Սա առաջին հերթին հարվածում է իշխանություններին և պետականությանը»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ տպագրիչների փողոցում, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Վերջինս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցությունը տեղն է, վիճակը՝ միջին ծանրության:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը