Հայրիկյանն ասել է, որ ի վիճակի է շարունակել պայքարը…
Հասարակություն
ՍիվիլՆեթի լրագրողը բժշկական կենտրոնից հայտնում է, որ քիչ առաջ նախագահի թեկնածուին այցելել է նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, և նրա հետ զրույցում Հայրիկյանն ասել է, որ ի վիճակի է շարունակել պայքարը…
Բժիշկներն ասում են, որ վիրահատության կարիք չկա, այս պահին Հայրիկյանը փորձում է քնել:
«Պարույրի մոտ էի։ Լավ էր։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորիդ բարևում էր»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում' Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:
Լուսանկարը՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը