«Ժողովուրդ». Մաֆիան իջեցնում է զենքերը, օրը բարի էր բոլորի համար, բացի Պարույր Հայրիկյանից
Հայկական Մամուլ
Մաֆիան իջեցնում է զենքերը, ցերեկն օրը բարի էր բոլորի համար, բացի Պարույր Հայրիկյանից, գրում է «Ժողովուրդը»: Երեկ՝ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ ստացավ այն մասին, որ իր տան մոտ՝ Տպագրիչների փողոցում, անհայտ անձը կամ անձիք կրակել են ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի վրա: Երկու ուսագոտիներում ստացված վնասվածքներով նա կեսգիշերին տեղափոխվել է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նախագահի թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում,
գիտակցությունը չի կորցրել: Հետևաբար դժվար թե ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգվեն («ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի
համաձայն՝ «Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»): Գրեթե բոլոր քաղաքական գործիչները երեկ կատարվածը գնահատեցին որպես ոտնձգություն մեր պետականության և ընտրական գործընթացի նկատմամբ:
Ուշ գիշերին հիվանդանոց էին գնացել ՀՀ նախագահի թեկնածուները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարները և այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը