«Առավոտ». Անդրիաս Ղուկասյանի հացադուլը PR տեխնոլոգիա համարելը ցինիզմ է
Հայկական Մամուլ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին և հարցին՝ որպես PR տեխնոլոգիա ինչպե՞ս է գնահատում այդ տարբերակը, նշեց.
«Անդրիաս Ղուկասյանի քայլը կարծես թե հասարակության համար այնքան էլ ընկալելի չէ: Ցանկացած նոր միտք, նոր մոտեցում հանրությունը միանգամից չի ընկալում, միշտ որոշակի ժամանակ է պետք լինում: Այն տպավորությունն ունեմ, որ հանրությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը չի կարողանում վերաբերմունք ձևավորել Ղուկասյանի հանդեպ: Նա, ըստ էության, հենց այդ դիրքերից է հանդես գալիս՝ ժխտել գործող քաղաքական համակարգը: Ես ավելի լավ տեխնոլոգիաներ գիտեմ, օրինակ՝ կարելի է ինքնահրկիզում կազմակերպել, որը շատ տպավորիչ PR տեխնոլոգիա կհամարվի, ավելին՝ youtube-ում մի քանի տասնյակ միլիոն դիտում կարելի է ունենալ, սակայն դժվար թե առողջությանը հասցված նման վնասի դեպքում հետաքրքրի PR դիվիդենդները: Այդ քայլը PR տեխնոլոգիա համարելը ցինիզմ եմ համարում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը