Հերքում. Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է
Հրապարակումներ
Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru