Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Կարող են փակել եկեղեցու դռները, բայց հնարավոր չէ փակել Աստծուն փնտրող մարդու սիրտը. Հայր Ռուբեն

Հրապարակումներ

Հայ Առաքելական Եկեղեցու Մասդյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման 4-րդ տարեդարձի առիթով.

«Այսօր եղեւ փրկութիւն տանս այսմիկ»։

«Այսօր փրկություն եկավ այս տան վրա» (Ղուկ. 19։9)

Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,

սիրելի՛ հոգևոր հայրեր,

Արարատ քաղաքի բարեպաշտ զավակներ,

Շնորհառատ և հիշարժան օր է այսօր մեր քաղաքի հոգևոր տարեգրության մեջ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման չորրորդ տարեդարձը, և Աստծո նախախնամությամբ այս տոնը լուսավորվում է մի բացառիկ շնորհով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր քաղաք է բերվել Տիրոջ Կենարար Խաչափայտի սրբազան մասունքը, որպեսզի խոնարհվենք, երկրպագենք և մեր հոգիները նորոգենք այն նույն Խաչի առջև, որի վրա տեղի ունեցավ աշխարհի փրկագործությունը։

Այս օրը պարզապես տարեդարձ չէ։ Սա հավատքի վկայություն է, պատմության, հիշողության և հավատի հանդիպում։ Սա այն օրվա շարունակությունն է, որի մասին Ավետարանիչը գրում է. «Այսօր փրկություն եկավ այս տան վրա»։ Այս տոնի մեջ, ասես, միավորվում են երեք մեծ խորհուրդներ՝ Խաչի խորհուրդը, Փրկության խորհուրդը և Եկեղեցու խորհուրդը։

Աշխարհի աչքերով խաչը պարտության նշան էր։ Խաչափայտի վրա մահանում էին դատապարտյալները, մերժվածները, անարգվածները։

Սակայն Աստված մարդկության ամենամեծ պարտությունը դարձրեց իր ամենամեծ հաղթանակը։ Սուրբ Պողոս առաքյալը գրում է. «Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար դա Աստծո զորությունն է» (Ա Կորնթ. 1։18)։ Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում են մահ, Աստված բացում է կյանքի դուռը։ Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում են վախճան, Աստված սկիզբ է դնում նոր արարչության։ Քրիստոս Խաչի միջոցով վերադարձնում է դրախտի ճանապարհը։

Ուստի այսօր երկրպագելով Տիրոջ Խաչափայտի մասունքին՝ մենք չենք երկրպագում փայտին։ Մենք երկրպագում ենք այն սիրուն, որով Աստված աշխարհը սիրեց։ Մենք խոնարհվում ենք այն զոհաբերության առջև, որով Քրիստոս իր կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Խաչը մեզ հիշեցնում է, որ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը, և Աստծո ողորմությունը ավելի զորեղ է, քան մեր անկումները։

Պատահական չէ, որ այս եկեղեցին կոչվում է «Սուրբ Ամենափրկիչ», որը քաղաքի հավատի խոստովանության խորհրդանիշն է։ Գեղեցիկ անվանում է, միևնույն ժամանակ՝ հավատքի հայտարարություն։ «Ամենափրկիչը» նա է, ով փրկում է բոլոր նրանց, ովքեր հավատքով մոտենում են իրեն, նա է, ով եկավ «փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19։10), ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14։6)։

Այս եկեղեցու «Սուրբ Ամենափրկիչ» անունը, կարծես մշտապես հնչող ավետարանական քարոզ լինի Արարատ քաղաքի վրա։ Այն հիշեցնում է մեզ, որ կյանք ունենք ոչ միայն ապրելու, աշխատելու և վայելելու, այլ հատկապես Աստծո հետ կենդանի հաղորդության մեջ գտնվելու համար։

Կարող ենք ունենալ գեղեցիկ տուն, ապահով կյանք, հաջողված աշխատանք, հասարակական դիրք և նույնիսկ հասնել երկրային մեր նպատակներին, բայց եթե այդ ամենի ճանապարհին կորցնում ենք մեր հոգին, հեռանում Աստծուց, հետևաբար՝ խորթանում մեր սեփական ինքնությունից և զրկվում հավիտենական կյանքի հույսից, ապա մեր ձեռքբերումները նմանվում են ավազի վրա կառուցված տանը։ Ահա թե ինչու է Քրիստոս հարցնում. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մատթ. 16։26)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Արարատ քաղաքն առանձնահատուկ պատմություն ունի։ Այս քաղաքը ձևավորվել է պատմական այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանում տիրում էր աստվածամերժ և հակաեկեղեցական վարչակարգը։ Եկեղեցիները փակվում էին, զանգերը լռեցվում, խաչերը վայր էին գցվում, սրբավայրերը վերածվում պահեստների, ակումբների։ Մեր պապերից ու հայրերից փորձում էին խլել ոչ միայն եկեղեցին, այլև Աստծո հիշողությունը։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ կարելի է ավերել տաճարները, բայց հնարավոր չէ արմատախիլ անել հավատքը։ Կարելի է փակել եկեղեցու դռները, բայց հնարավոր չէ փակել Աստծուն փնտրող մարդու սիրտը։

Եվ ահա անկախության տարիներին, ինչպես անապատում ծաղկած այգի, Արարատ քաղաքում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սա քարաշեն կառույց չէ միայն, այլ հավատքի հաղթանակը՝ անհավատության վրա, հոգևոր հարության նշան։ Ինչպես մարգարեն է ասում. «Այն ժողովուրդը, որը քայլում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ» (Ես․ 9։2)։

Եկեղեցին պարզապես քարերից կառուցված շինություն չէ, ոչ էլ միայն մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում են աղոթելու։ Եկեղեցին Աստծո տունն է, Նրա սրբազան ներկայության տեսանելի նշանը աշխարհի մեջ, այն տեղը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են միմյանց։ Այն Աստծո ոտնահետքն է, Նրա մշտական ներկայության վկայությունը մեր ժողովրդի կյանքում։

Սուրբ Գիրքը Եկեղեցին կոչում է Քրիստոսի Մարմին (Եփես. 1։23), որովհետև այստեղ միայն Աստծո մասին չէ, որ խոսում են։ Այստեղ ապրում և ներգործում է Ինքը՝ Քրիստոսը։ Եկեղեցին այն սուրբ տարածքն է, որտեղ մենք վերագտնում ենք մեր իսկական ինքնությունը՝ որպես Աստծո որդիներ։ Աշխարհը հաճախ մեզ սովորեցնում է, թե մենք պարզապես սպառողներ ենք, քաղաքացիներ, մասնագիտություններ կամ թվեր, մինչդեռ Եկեղեցին մեզ հիշեցնում է, որ մենք Աստծո զավակներն ենք՝ կանչված հավիտենական կյանքի։

Այստեղ ենք մենք հոգով վերստին ծնվում՝ Սուրբ Մկրտության ավազանում։ Այստեղ ենք սնվում երկնային հացով՝ Սուրբ Հաղորդությամբ։ Այստեղ ենք լվանում մեր հոգիները ապաշխարության արցունքներով։ Այստեղ ենք աղոթում մեր ուրախությունների և վշտերի մեջ։ Այստեղ ենք օրհնություն ստանում կյանքի կարևոր հանգրվաններին։ Եվ այստեղից ենք վերջին աղոթքով ճանապարհվում դեպի հավիտենություն։

Մարդու ամբողջ կյանքը՝ ծնունդից մինչև մահ, անցնում է Եկեղեցու օրհնության ներքո։ Հետևաբար, Եկեղեցին մեր կյանքի ուղեկիցն է, հոգևոր մայրը, որ մշտապես ծնունդ է տալիս, խնամում, կրթում և առաջնորդում իր զավակներին։

Պատահական չէ, որ Սուրբ Հովհան Ոսկեբերանը Եկեղեցին անվանում է «երկրային երկինք»։ Այստեղ է հնչում Աստծո խոսքը, այստեղ են մատուցվում երկնային խորհուրդները, այստեղ են հրեշտակների և մարդկանց ձայները միախառնվում մեկ փառաբանության մեջ։

Ահա թե ինչու յուրաքանչյուր եկեղեցի, և հատկապես մեր Սուրբ Ամենափրկիչ տաճարը, պարզապես քաղաքի զարդը չէ։ Այն քաղաքի հոգին է, նրա աղոթող սիրտը, նրա հոգևոր շունչը։ Քանի դեռ կանգուն է եկեղեցին, քանի դեռ նրա զանգերը հնչում են, քանի դեռ նրա խորանի առջև աղոթող մարդիկ կան, այդ քաղաքը միայն բնակավայր չէ, այլ Աստծո օրհնության ներքո ապրող համայնք։

Այս տոնական օրը առանձնահատուկ երախտագիտությամբ հիշում ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարերար, Արարատ քաղաքի բարեպաշտ զավակ Արթուր Խաչատրյանին, որի հավատքի, նվիրումի և բարեսիրության շնորհիվ Արարատ քաղաքն ունեցավ այս գեղեցիկ սրբավայրը։ Եկեղեցի կառուցելը սովորական բարեգործություն չէ։ Դպրոց կառուցողը կրթում է սերունդ, հիվանդանոց կառուցողը բուժում է սերունդ, իսկ եկեղեցի կառուցողը հոգևոր կյանք է պարգևում բազմաթիվ սերունդների։ Թող Աստված բազմապատիկ հատուցի նրա և նրա ընտանիքի բոլոր զոհողություններն ու բարի գործերը։

Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, եկեղեցի կառուցելը գործի միայն կեսն է։ Մյուս կեսը մերն է։ Եթե եկեղեցին լցված չէ աղոթքով, մնում է միայն շինություն։ Եթե եկեղեցին լցված չէ հավատացյալներով, այն մնում է միայն ճարտարապետություն։ Եթե եկեղեցու զանգը կանչում է, բայց մենք չենք արձագանքում, ապա քարերն ավելի հավատավոր են դառնում, քան մարդիկ։ Ուստի այս տարեդարձը նաև կոչ է մեզ՝ ավելի սիրելու մեր եկեղեցին, ավելի հաճախ մասնակցելու Սուրբ Պատարագին, ավելի գիտակցաբար ապրելու մեր քրիստոնեական կոչումը։

Երախտիքի խոսքս կուզենայի ուղղել այս եկեղեցու Սուրբ Սեղանի սպասավորներին՝ Տեր Արտաշեսին, Տեր Զարեհին եւ ներկայիս հոգևոր հովիվ Տեր Արծրունին, իրենց անձնվեր ծառայության մատնանշումով: Առանձնակի բերկրանքով, շնորհակալ սրտով իմ օրհնությունը երգչախմբին եւ դպրաց դասին, դուք այս եկեղեցու ե’ւ տավիղն եք, ե’ւ քնարը, ե’ւ սաղմոսարանն ու շարականը, դուք այս եկեղեցու մեղեդին եք՝ Սուրբ Հոգու ներկայության շունչը։

Քաղաքի անունն ինքնին խորհրդանշական է։ Բիբլիական Արարատը Նոյյան տապանի հանգրվանն է։ Արարատը նոր կյանքի սկիզբն է։ Արարատը փրկության լեռն է։ Եվ որքան գեղեցիկ է, որ Արարատ անվամբ քաղաքի սրտում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ տաճարը։

Թող այս քաղաքը ճանաչվի ոչ միայն իր գործարաններով կամ շինություններով, այլև իր հավատքով, իր աղոթքով, իր քրիստոնեական նկարագրով։ Թող այստեղ ապրող յուրաքանչյուր ընտանիք դառնա փոքր եկեղեցի, և յուրաքանչյուր տուն՝ փոքրիկ սրբավայր։

Այսօր, Խաչափայտի սրբազան մասունքի ներկայությամբ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման չորրորդ տարեդարձին, մեր սրտում նորոգենք ուխտը Քրիստոսի հետ՝ հիշելով, որ Խաչը միայն անցյալի հիշատակ չէ, այլ ներկայի ուժ և ապագայի հույս, որ եկեղեցին միայն շինություն չէ, այլ փրկության տապան, որ Ամենափրկիչը միայն եկեղեցու անուն չէ, այլ մեր կյանքի Տերն է։

Այդժամ այսօր հնչած ավետարանական խոսքը կդառնա իրականություն ոչ միայն այս տաճարի, այլև մեզանից յուրաքանչյուրի համար.

«Այսօր փրկություն եկավ այս տան վրա»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված