Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Համագործակցության ստորագրված ծրագիր՝ Ուկրաինայի և ՀՀ մշակույթի նախարարությունների միջև

ԱՐԽԻՎ

Այսօր, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Ուկրաինայի մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2013-2017 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Ծրագրի համաձայն կողմերը կաջակցեն ստեղծագործական կոլեկտիվների և անհատ կատարողների փոխանակումներին, մասնակցությանը երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոներին և մրցույթներին, կստեղծեն բարենպաստ պայմաններ կերպարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար: Կողմերը կաջակցեն համատեղ նախագծերի. կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներում, ակտիվորեն կմասնակցեն երկու երկրների համար նշանակալից համարվող իրադարձություններին և միջոցառումներին: Փոխադարձության հիման վրա կկազմակերպվեն մշակույթի, կինոյի օրեր, կիրականացվեն ցուցահանդեսների փոխանակումներ:

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև մշակութային համագործակցության մեկնարկը տրվել է 1996 թվականին' «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» ստորագրված միջկառավարական համաձայնագրով: Հետագայում այն հիմք է հանդիսացել երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանը:

Ստորագրված փաստաթղթերի շրջանակներում իրականացվել են համատեղ միջոցառումներ, մշակույթի և արվեստի բնագավառի անհատ կատարողների և ստեղծագործական խմբերի փոխանակումներ, ճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև ապահովվել է հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությունը Ուկրաինայում կազմակերպվող մրցույթներին, փառատոներին և հակառակը:

Հայ-ուկրաինական մշակութային համագործակցությունն առավել ակտիվացել է 2010-2012 թվականներին, որի ընթացքում 2011 թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարած պաշտոնական այցին զուգընթաց' հայ-ուկրաինական մշակութային համագործակցության շրջանակներում Ուկրաինայում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր: 2012 թ. մարտի 21-28-ը փոխադարձաբար Հայաստանում անցկացվել են Ուկրաինայի մշակույթի օրեր:

2012 թ. ապրիլի 21-23-ը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրավերով Հայաստան է ժամանել Ուկրաինայի մշակույթի նախարարության պատվիրակությունը' մասնակցելու Հայ գրատպության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երևանը' 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք» լայնածավալ միջոցառումների հանդիսավոր բացման արարողությանը և նույն ժամկետներում Հայաստանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի /ՄՀԽ/ համատեղ նիստին:

Վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը գրական-թարգմանական ոլորտում, այս համատեքստում Հայաստանում պետպատվերով տպագրվել է Միրոն Նեստերչուկի «Պոեզիա Արմենիի» գիրքը, որում ներառված են հայ ժողովրդական, միջնադարյան, դասական և ժամանակակից գրողների բանաստաղծությունների ուկրաիներեն թարգմանությունները: 2012 թ. ապրիլին Կիևում Մաքսիմ Ռիլսկիի անվան գրական թանգարանում կայացել է ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը, որն ամբողջապես նվիրված է հայ գրականությանը, մշակույթին և պատմությանը: Միջոցառմանը ներկա էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, գրողներ, լրագրողներ: 2012 թ. հոկտեմբերի 2-ին Ուկրաինայի ԳԱԱ փոքր սրահում կայացել է ուկրաինացի գիտնական, հայագետ Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գրքի շնորհանդեսը: Հանրագիտարանը գրվել է Ուկրաինայի 44 պետական թանգարանների և արգելոցների ֆոնդերի նյութերի հիման վրա, տեքստերն ուղեկցվում են ավելի քան 500 նկարներով:
Ս. թ. փետրվարի 1-ին, ժամը 11:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Ուկրաինայի մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2013-2017 թթ. համագործակցության մասին» ծրագրի ստորագրմանը ներկա էին Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Ազգային թատերական միավորման նախագահ Արա Խզմալյանը, Հայաստանի «Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված