Մանվել Գրիգորյանը շուտափույթ առողջացում է մաղթում Պարույր Հայրիկյանին
Հայաստան
Երկրապահ կամավորականների միությունը համարում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ստոր հանցագործություն է: Կրակոցները, որ հնչել են, ուղղված են եղել ընդդեմ հայոց պետականության եւ ակնհայտ նպատակ են ունեցել վարկաբեկելու մեր երկրում ընթացող օրինակելի քարոզարշավը: Այս արարքի հեղինակները հայոց պետականության, հայ ազգի թշնամիներ են:
Կոչ եմ անում երկրապահներին, Հայաստանի Հանրապետության բնակչությանը լինել առավել միասնական: Մշտապես հայը հաղթել է միասնականության շնորհիվ: Այդպես էր Արցախյան ազատամարտի օրերին: Այդպես պետք է լինի նաեւ այսօր եւ ապագայում:
Երկրապահները վստահ են, որ մեր իրավապահները ամենակարճ ժամկետներում կբացահայտեն այս նենգ սադրանքի հեղինակներին, եւ հանցագործներն իրենց արժանի պատիժը կստանան:
Շուտափույթ առողջացում եմ մաղթում Պարույր Հայրիկյանին, որն իր ողջ կյանքը նվիրել է հանուն Հայաստան պետության կայացման պայքարին եւ վստահ եմ' դեռ անելիք ունի լավ Հայաստանի կայացման վաղվա օրվա համար:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ