Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը չի ապակայունացնում վիճակը Հայաստանում. Նիկոլայ Բորդյուժա
Հայաստան
«Մինչ Հայաստանում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը որակավորելը անհրաժեշտ է ճշտել մանրամասները»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Աստանա-Կիև-Մինսկ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ:
«Ես վստահ եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք մշտապես աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով, արագությամբ կվերլուծեն իրավիճակը և կձերբակալեն մեղավորներին»,-ասել է Բորդյուժան և ավելացրել, որ չի կարծում, որ կարող է փոխել իրավիճակը Հայաստանում:
«Ես նոր եմ վերադարձել այնտեղից, նախընտրական քարոզարշավն անցնում է հանգիստ մթնոլորտում, ժողովրդավարական չափանիշների սահմաններում և խստորեն տարբերվում է մյուս երկրներում ընտրություններից իր կոռեկտությամբ և կառուցողականությամբ»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Lurer.com-ը, Պարույր Հայրիկյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ ամրակի շրջանում հրազենային վնասվածքով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում էր որպես կայուն ծանր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել