Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար 

Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը. Սանասարյանը՝ դատավորին

Հրապարակումներ
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի և դատավորի միջև։
 Դավիթ Սանասարյանը հայտարարեց․
«Դատախազության կողմից շատ էր ներկայացվում այն հանգամանքը, որ Սամվել Ադյանն անընդհատ ինձ ասել է, որ սա Զորաշենի համար է պետք անել, որ մեզ չմերժեին։
Գործի նյութերից պարզ է դառնում, որ հարցաքննության ժամանակ քննիչ Ոսկանյանը, որն այս գործը մանրակրկիտ կերպով փորձել է կարել․․․»
 Սա լսելով՝ դատավորը միջամտեց ու թույլ չտվեց, որ Դավիթ Սանասարյանն ավարտի․
«Կոռեկտ արտահայտվեք, դա Ձեր դիրքորոշումն է»։
 Դավիթ Սանասարյանն ասաց․
«Ես կոռեկտ եմ արտահայտվում, կապացուցեմ։
Թույլ տվեք՝ Ձեր կանխավարկածը չընդունեմ, ունեմ հիմնավորումներ, իմ իրավունքն է ներկայացնել։
Ի՞նչ դատաիրավական նորմով եք ինձ արգելում նման գնահատականներ տալ»։
 Այնուհետև Դավիթ Սանասարյանը շարունակեց․
«Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Ադյանն իրար հետ կալանավայրում կապ չեն ունեցել, բայց նույնաբովանդակ դիմումներ են տվել քննիչին՝ տարբեր ամսաթվերին։
Գրում են, որ առանց պաշտպան մեզ հարցաքննեք, կարևոր բան ունենք ասելու։
Սրանից եմ ենթադրում, որ այս գործը քրեաիրավական նորմերով չի իրականացվում, այլ պետք է եղել, որ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ նման գործ կարվի, դա իրականություն է դարձել։
Խանգարող հանգամանք եմ եղել, ինձնից պետք էր ազատվել»։
 Հիշեցնելով դատախազի հայտարարությունները Դավիթ Սանասարյանը՝ նշեց․
«Դատախազն ասում է, որ ենթադրում է՝ առանց պաշտպանների են խնդրել, որ իրենց հարցաքննեն, որովհետև մտածել է, որ իմ մարդիկ են։
Կամ դատախազը գործից լավ տեղյակ չէ, կամ, տեղյակ լինելով, փորձում է փաստերը խեղաթյուրել, քանի որ այդ դիմումներից առաջ ու հետո այս գործի նյութերում երկու պաշտպաններն էլ եղել են։
Քրեադատավարական ո՞ր նորմով կարող էին մեղադրյալներին հարցաքննել առանց պաշտպանի, եթե գործի նյութերում կան պաշտպաններ։
 Քննիչ Ոսկանյանը մի նպատակ է ունեցել, որ ավելորդ ներկա մարդ չլինի, և Սամվել Ադյանի հետ խոսեն, եփեն, պատրաստեն, քանի որ մինչև Սամվել Ադյանի՝ այդ ցուցմունքը, երբ սկսում է իմ մասին խոսել, գործի նյութերում կա․
Սամվել Ադյանը ներկայացնում է, որ իրենք օգտվել են օրենքով իրենց վերապահված գործառույթներից։
Այդ դիմումներից հետո մեկ էլ սկսում են լրիվ այլ բաներ գրել, խեղաթյուրել, ինձ հետ կապ չունեցող բաներ ներկայացնել»։
 Եզրափակիչ ելույթների փուլում դատախազության ներկայացուցիչն ասաց․
«Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտն ամբողջովին անհիմն է և պետք է բեկանվի։
Հստակ կերպով դատարանին մանրամասնորեն ներկայացրի այն հանգամանքները, թե ինչպես դատական ակտում նկարագրված հանգամանքները որևէ առնչություն չունեն քրեական վարույթի նյութերի հետ և, ավելին, նույնիսկ չեն բխում դատարանի կողմից դատաքննության ընթացքում արդեն հարցաքննված վկաների ցուցմունքներից, հետազոտված ապացույցներից։
Դատարանի կողմից առնվազն ոչ ճիշտ և սխալ մեկնաբանություններ են տրվել շատ հարցերի»։
Դավիթ Սանասարյանի փաստաբանն այս առիթով նկատեց․
«Այդպես էլ չիմացանք՝ որն էր պատճառված վնասը, և արդյոք առկա էին պետական մարմիններ կամ անձինք, որոնք Դավիթ Սանասարյանի կոնկրետ գործողությունների արդյունքում կրել էին վնասներ։
Ուստի առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը պատճառաբանված ու հիմնավորված է, ուստի խնդրում ենք մերժել դատախազության կողմից ներկայացված բողոքն ամբողջությամբ»։
Դավիթ Սանասարյանն էլ հավելեց․
«Ինչ վերաբերում է, որ իմ գործունեության արդյունքում պետությունն է տուժել, նշեմ, որ իմ գործունեության արդյունքում, անկախ նրանից, որ խութեր են եղել, որը իմ կողմից պայմանավորված չի եղել, պետական բյուջե է վերականգնվել 417 միլիոն դրամ։
Չեմ հասկանում, թե ինչու է դատախազությունը փորձում վատնել պետական միջոցները իրենից ոչ մի բան չներկայացնող գործի վրա ու նաև իմ բարի համբավի հետ են խաղում։
Որ ասում եմ՝ գործ կարել, ասում եք՝ վիրավորում եք։
Բա ութ տարի ինձ վիրավորում են։
Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը»։
 Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ դատական ակտ կայացնելու։
 Այն կհրապարակվի հաջորդ դատական նիստին՝
հուլիսի 7-ին՝ ժամը 16։00-ին։
 
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստ
Ամենադիտված