Միհրան Ծառուկյան. «Երբ «Դժվար ապրուստն» ավարտվի…»
Հասարակություն
BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Միհրան Ծառուկյանն այս ամիս կներկայացնի իր նոր՝ «Թե կուզես» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են օրերս՝ Երեւանի ժամանցի վայրերից մեկում:
Մեզ հետ զրույցում նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրից.«Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք»:
«Դժվար ապրուստ»-ում Գոռի դերակատարը նշել է, թե իր աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով հանգստանալու, ուրիշ հետաքրքրությունների համար գրեթե ժամանակ չի ունենում.«Հիմա այնքա˜ն շատ են համերգներն ու նկարահանումները, բայց շուտով, երբ սերիալն ավարտվի, որոշել եմ մարզադահլիճ հաճախել ու սպորտով զբաղվել: Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս հանգստանալու գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ: Մեկ-մեկ հոգնում եմ, թեեւ ինձ տրամադրում եմ, որ պետք է աշխատեմ: Արդեն երկու տարի է՝ չեմ հանգստացել, ուզում եմ այս ամռանը գոնե հինգ օրով մեկնել հանգստի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը