Քաղպաշտպանությունը` գերակա խնդիր
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության խնդիրներին։
Քննարկված հիմնական հարցերը վերաբերում էին քաղաքացիական պաշտպանության պլանների վերանայմանը և դրանց իրականացմանն ուղղված ծրագրերի մշակմանը։
Այսուհետ քաղպաշտպանության ստորաբաժանումները պետք է ավելի սերտորեն համագործակցեն ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ՝ օգտվելով այնտեղ առկա բոլոր տեղեկատվական բազաներից։ Անհրաժեշտ է նաև քաղաքացիական պաշտպանության հարցերին ավելի լուրջ ուշադրություն դարձնել մարզերում և ավելի շատ աշխատել մարզային կառույցների հետ։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը նաև հանձնարարեց ուսումնասիրել քաղաքացիական պաշտպանության բնագավառում այլ երկրների փորձը և առաջարկություններ ներկայացնել մեր համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը