Ինչու է օվկիանոսների ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ
Հրապարակումներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչու է օվկիանոսների ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ:
Անձրևաջրերը, որոնք բնական պայմաններում թույլ թթվային են՝ մթնոլորտային ածխաթթու գազի հետ փոխազդեցության հետևանքով, անցնելով ապարների և հողաշերտերի միջով, աստիճանաբար լուծում են տարբեր հանքանյութեր և աղեր։ Այդ լուծված նյութերը գետերի միջոցով տեղափոխվում են դեպի լճեր, ծովեր և օվկիանոսներ։
Գետերի ջուրը մշտապես թարմացվում է տեղումներով, ստորերկրյա ջրերով և հոսքով, ինչի շնորհիվ լուծված աղերի պարունակությունը մնում է համեմատաբար ցածր, և գետերի մեծ մասը քաղցրահամ է։
Օվկիանոսներում իրավիճակն այլ է․ արևի ազդեցությամբ ջուրը մշտապես գոլորշիանում է, սակայն լուծված աղերը չեն գոլորշիանում և մնում են ջրում։ Միլիոնավոր տարիների ընթացքում դրանք աստիճանաբար կուտակվել են՝ ձևավորելով օվկիանոսային ջրի ներկայիս աղայնությունը, որը միջինում կազմում է մոտ 35‰ (35 գրամ աղ մեկ լիտր ջրում)։
Օվկիանոսային ջրում գերակշռում է նատրիումի քլորիդը (կերակրի աղը), սակայն այն պարունակում է նաև մագնեզիումի, կալցիումի, կալիումի և այլ տարրերի միացություններ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել