Ազգի ողբերգությունը սկսվում է այն պահից, երբ նրա մտավորականը դադարում է տարբերել առաջնահերթությունը հակադրությունից. Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
Հրապարակումներ
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հրապարակմամբ անդրադարձել է ազգային արժեքների, հոգևոր կյանքի և պետական անվտանգության փոխկապակցվածությանը։
Եպիսկոպոսի խոսքով՝ ազգի ողբերգությունը սկսվում է այն ժամանակ, երբ մտավորականությունը չի կարողանում տարբերել առաջնահերթությունն ու հակադրությունը և հասարակության առաջ դնում է կեղծ ընտրություններ։
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է։ Տգետ է, երբ եկեղեցին հակադրում է պարսպին, իսկ զենքը՝ հոգևոր արժեքներին։ Նա չի հասկանում, որ դրանք հակադիր չեն, այլ՝ փոխլրացնող»,- նշել է նա։
Հոգևորականի համոզմամբ՝ իմաստուն ժողովուրդները գիտակցում են, որ տաճարը պահպանում է ազգի հոգին, իսկ պարիսպն ու զենքը՝ նրա գոյությունը։
«Ով կորցնում է առաջինը, դադարում է ազգ լինել, ով կորցնում է երկրորդը՝ վտանգում է իր գոյությունը»,- ընդգծել է Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել