«Ասկերանը գյուղատնտեսության զարգացման համար ունի անհրաժեշտ պայմանները». Բ. Սահակյան
Արցախ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին այցելել է քաղաք Ասկերան, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:
Իր ելույթում Նախագահը նշել է, որ Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը՝ հանրապետության կենտրոնական մասում, կարեւորագույն մայրուղիների խաչմերուկում տեղակայված լինելը եւ մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում են հզոր խթաններ:
Բակո Սահակյանը նշել է, որ այս ամենը լավագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք՝ ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ շրջանային ու հանրապետական օղակների մակարդակով:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող նոր ծրագրերին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրանց հիմնական նպատակն է շահագրգռել տնտեսավարող սուբյեկտներին, բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքը ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան