Բեյոնսեն սենսացիոն հայտարարություն է արել
Հասարակություն
Ամերիկական փոփ-աստղ Բեյոնսեն խոստովանել է, որ հունվարի 21-ին նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ ԱՄՆ-ի հիմնը երգել է ֆոնոգրամայի ներքո:
Այն, որ Բեյոնսեն ԱՄՆ-ի նախագահի երդման արարողությանը ԱՄՆ-ի հիմը կատարել է ֆոնոգրամայի ներքո, հայտնել էր նվագախմբի ներկայացուցիչը: Թե՛ Բեյոնսեն և թե՛ նրա պաշտոնական ներկայացուցիչը շարունակում էին լռել և որևէ մեկնաբանություն չտալ այդ մասին: Այս մասին հայտնում է glamurchik.tochka.net–ը:
Սակայն երգչուհին որոշեց խոսել. «Ես բավարար ժամանակ չունեի, որպեսզի երկրի հիմնը փորձեի նվագախմբի հետ: Դա շոու էր, որը հեռարձակվելու էր հանրային հեռուստաընկերությամբ, և ես չէի կարող ռիսկի դիմել նման պատասխանատու պահին, ուստի երգեցի ֆոնոգրամայի ներքո:
Ֆոնոգրամայով երգելը երաժշտական ոլորտում շատ ընդունված տարբերակ է, ու ես հպարտանում եմ այդ օրվա իմ ելույթով»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը