«Հրապարակ». Ընդդիմադիր դաշտում ծավալված գործընթացները միասնական թեկնածու ունենալը դարձրին անհնար
Հայկական Մամուլ
Ավելի քան տասն օր նախագահի թեկնածուները քարոզարշավ են իրականացնում:
Հատկապես նորույթ է Րաֆֆիի արևմտյան ոճով քարոզարշավը: Ինչպես է այն ազդում ընտրողների տրամադրության, կողմնորոշման վրա, «Հրապարակը» հետաքրքրվեց «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանից.
«Նախ սկսեմ նրանից, որ դա ոչ թե արևմտյան քարոզարշավ է, այլ մի քիչ օրիգինալ է, նոր խոսք է քարոզարշավի առումով, և կարող եմ ասել, որ արդյունավետ է»:
Ինչ վերաբերում է դաշնակցականների այն հայտարարությանը, որ եթե մնա մեկ ընդդիմադիր թեկնածու, նրանք սատարելու մասին
հայտարարությամբ հանդես կգան, Հակոբյանն ասաց. «Մեկ միասնական թեկնածուի կարգախոսը մի տարիուկես ջլատեցին քաղաքական դաշտում, առավել ևս, որ հիմա կուլմինացիայի է հասնում արշավը, ես չեմ կարծում, որ այդ մասին կարելի է խոսել»: Վերջինս ավելացրեց, որ միշտ էլ ցանկալի է ունենալ մեկ միասնական թեկնածու, սակայն վերջին տարվա քաղաքական, հատկապես ընդդիմադիր դաշտում ծավալված գործընթացներն այն դարձրին անհնար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը