«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանի թիկնապահը խոչընդոտել է լրագրողին
Հայկական Մամուլ
Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է մամուլի ազատության մասին, խոստանում կառուցել ապահով Հայաստան, նրան անձամբ քարոզելու համար Գյումրի մեկնած ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում զավեշտալի, միևնույն ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել:
Գյումրու թատրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի լրագրող Սամվել Հունանյանը լուսանկարել է Արթուր Բաղդասարյանին, որի թիկնապահը փորձել է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ ասելով, թե «խի՞ ես նկարում»: Ինչպես ասում են՝ թիկնապահը մնում է թիկնապահ, և նրանց վրա Սերժ Սարգսյանի հորդորները որևէ կերպ չեն ազդում:
Հ.Գ. Ի ղեպ, ՕԵԿ ղեկավար Ա. Բաղդասարյանի հանդիպմանը ներկա չի գտնվել ճակատագրով ՕԵԿ-ական, Աժ ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը, թեև իր նախկին կուսակցական շեֆը Գյումրի էր եկել Բալասանյանի կողմից սատարվող Ս. Սարգսյանի քարոզարշավն անելու:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը