«Հայկական ժամանակ». ՀՀ զինված ուժերում հունվարի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 5 դեպք
Հայկական Մամուլ
Հունվարի 31-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող Վարդան Ալբերտի Ավազյանը:
«Հայկական ժամանակը» գրում է, որ 1990 թվականին ծնված Ավագյանը զորակոչվել է 2012 թվականի գարնանը Նոր Նորքի զինկոմիսարիատից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:
Սա ՀՀ զինված ուժերում հունվարի ընթացքում արձանագրված մահվան ելքով հինգերորդ դեպքն է: Նրանցից ոչ մեկի մահվան պատճառը թշնամու գնդակը չէ: Նշենք, որ լրագրողական հետազոտությունների ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի երեկ հրապարակած տվյալների համաձայն, հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակում խաղաղ պայմաններում արձանագրվել է մահվան 6 դեպք: Ադրբեջանի բանակը, հիշեցնենք թվաքանակով հայկականից մեծ է»,- հավելում է թերթը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը