«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի քարոզարշավի հետաձգումը իրականում երկու պատճառ ունի
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հետաձգումը իրականում երկու պատճառ ունի: Նա ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի պատճառով է դադարեցրել քարոզարշավը, այլև հիվանդության: Բանն այն է, որ այս ցուրտ օրերին Ս. Սարգսյանը մարզերում անցկացրած քարոզարշավի ընթացքում մրսել է ու «կորցրել» ձայնը:
Թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից: Վերջինս ասաց. «Մեր քարոզարշավը կշարունակվի: Ուղղակի գրաֆիկների մեջ փոփոխություն կլինի: Տենց առողջական լուրջ խնդիր չկա, մի քիչ մրսած է, բայց դա կապ չունի քարոզչության հետ: Գրաֆիկի փոփոխություն կլինի, ու կշարունակվի»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը