«168 ժամ». ՀՀ-ում քաղաքացին ոչ թե սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ
Հայկական Մամուլ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ «Հայաստանում մարդը պաշտպանված է պաշտոնով և իր ֆինանսական միջոցներով: Մարդը պաշտպանված չէ օրենքով և իրավունքով»: «168 ժամի» թղթակցի հետ զրույցում իրավապաշտպանը նկատել է, որ ՀՀ-ում քաղաքացին ոչ թե սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ.
«Տպավորությունս այնպիսին է, որ իշխանություններն իրենց կյանքով են ապրում, քաղաքացիներն՝ իրենց: Եվ չկա իշխանություն-քաղաքացի փոխադարձ կապը, համոզված եմ, որ այն, ինչ իշխանություններն ասում են իրենց անփոխարինելիության, իրենց աշխատանքի և այլնի մասին, կարծում եմ, որ հավատում են դրան, որովհետև իշխանությունների ողջ շրջապատը, բացի նրանց գովելուց, քծնելուց՝ իրականությունը չի ներկայացնում: Այստեղ այլ խնդիր ևս կա. արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն իրենց քաղաքացի են զգում, թե՞ զգում են իրենց՝ որպես հպատակներ: Մեր հասարակության շատ փոքր մասն է, որ իրենց զգում է՝ որպես քաղաքացի, իսկ մնացածն իրենց զգում է հպատակ: Եվ հպատակի հոգեբանությամբ ընտրություն կատարում են, որպեսզի մեկն իրենց «լավ» նայի: Հպատակի հոգեբանություն ունեն նաև քաղաքական գործիչները»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը