«Ժողովուրդ». Նախագահական նստավայրի մոտ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր նստացույցը մոռացվե՞լ է
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին այցելել էր նախագահի թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին:
ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով Գ. Սահակյանի այցին, «Ժողովուրդ»-ի հետ
զրույցում հետաքրքիր հիշեցում արեց. «Ճիշտ կլիներ՝ Գալուստ Սահակյանը ժամանակին՝ տարիներ առաջ, այցելած լիներ նախագահական նստավայրի մոտ անձրևի տակ նստացույց հայտարարած Գրետա Սարգսյանին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Եթե այն ժամանակ նա այցելեր, դա կհասկանայի: Այս դեպքուել էրմ նրա այցը չեմ հասկանում»:
Ու իսկապես, հետաքրքիր է, թե ինչ շարժառիթներով է նա գնացել Ա. Ղուկասյանի մոտ, որին պատկանող «Ռադիո հայ»-ի հիմնական գործընկեր ռուսական ռադիոկայանը հենց հաջորդ օրը խզեց իր պայմանագիրը նախագահի թեկնածուի հետ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը