Հիլարի Քլինթոնը լքեց պետքարտուղարի պաշտոնը
ԱՄՆ
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ջոն Քերին ստանձնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնը` փոխարինելով նրանում Հիլարի Քլինթոնին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հղած իր նամակում Հիլարի Քլինթոնը շնորհակալույթուն է հայտնել պետության ղեկավարին նրա աշխատակազմում աշխատելու հնարավորության համար` հայտարարելով, որ իր համար դա մեծ պատիվ է եղել. գրում է Associated Press-ը:
Մենաբանելով նախօրեին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը, որը տեղի ունեցավ նրա պաշտոնավարության վերջին օրը, Քլինթոնը նշել է, որ դա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք դժվարին ժամանակներում ենք ապրում:
65-ամյա Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2009-ից և իր հեռանալու մասին հայտարարել էր դեռևս 2012թ. նոյեմբերին՝ Օբամայի՝ ընտրություններում տարած հաղթանակից հետո:
Մասաչուսեթս նահանգի սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում առաջադրել էր Օբաման դեկտեմբերի կեսին: Հունվարի 29-ին այդ նշանակումը հաստատվել էր Սենատի կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)