Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են 

Պետք չէր պատրանքներ ունենալ երկխոսության հետ. Ստեփան Դեմիրճյան

Հայկական Մամուլ

Անցյալ տարեվերջին, երբ քաղաքական դաշտում կոնսուլտացիաներ էին ընթանում, և քաղաքական ուժերը որոշում էին, թե ինչպես պետք
է մասնակցեն առաջիկա նախագահական ընտրություններին, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան
Դեմիրճյանն առողջական խնդիրներ ուներ և առ այսօր հայտնի չէին նրա տեսակետները մի քանի կարևոր հարցերի շուրջ. գրում է
«Հայկական ժամանակը»:

ՀԺԿ նախագահը 3 վիրահատության ենթարկվեց, վերջինը՝ հունվարին Մյունխենում: Երկար դադարից հետո երեկ նա իր առաջին հարցազրույցն է տվել «ՀԺ»-ին:

- Պարո՛ն Դեմիրճյան, ինչպե՞ս եք ձեզ զգում, ինչպե՞ս է անցել վերջին վիրահատությունը:

- Շատ լավ եմ ինձ զգում, վերջին՝ երրորդ վիրահատությունը հաջող է անցել, ապաքինվել եմ և անցել եմ աշխատանքի: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում անհանգստանում էին և հետաքրքրվում իմ առողջական վիճակով:

- Մինչ դուք բացակայում էիք երկրից, այստեղ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, թե ձեր ղեկավարած կուսակցությունը, հնարավոր է, դուրս գա «Հայ ազգային կոնգրեսի» կազմից, որքանո՞վ են հիմնավոր այդ խոսակցությունները: Նաև հիմա ՀԱԿ-ում որոշակի խմորումներ են տեղի ունենում, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում:

- ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն: ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը: Դուրս գալու հարց չկա: Հակառակը, թե՛ ՀԺԿ-ն, թե՛ ՀԱԿ-ի մեջ մտնող մյուս քաղաքական ուժերը, վերլուծելով ողջ անցած ուղին, պետք է փորձեն ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, և այդ կապակցությամբ Կոնգրեսում, իհարկե, քննարկումներ դեռ կլինեն: Եթե լինեն ռացիոնալ առաջարկներ, ապա դրանք, կարծում եմ, կընդունվեն:

- Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2013-ի նախագահի ընտրություններում տարիքի պատճառով չառաջադրվելու իր որոշման մասին, Դուք հերթական վիրահատությունից հետո ապաքինման փուլում էիք և ձեր տեսակետը հայտնի չէ, ինչպե՞ս եք վերաբերվում Տեր-Պետրոսյանի այդ որոշմանը:

- Թե՛ 68, թե՛ 58, թե՛ 48 տարեկանում, այսինքն, անկախ տարիքից, մասնակցելը իմաստ չունի, եթե ընտրությունները կեղծվում են, և այդ գործին լծվում է ամբողջ պետական մեքենան: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների, իսպառ բացակայում է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ:

Ամեն մի կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, մեծացնում է հասարակության բարոյալքումը: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հզոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, ինչը, պետք է արձանագրենք, այս անգամ տեղի չունեցավ: Իսկ մասնակցել՝ մասնակցելու համար, դա մեզ պետք չէ:

- Իսկ ընդդիմությունը պատասխանատու չէ՞ այս վիճակի համար:

- Ընդդիմությունը կարող է ունենալ սխալներ, թերություններ, բացթողումներ, ընդդիմությանը կարելի է քննադատել այս կամ այն քայլի համար, բայց այս վիճակի համար պատասխանատու է իշխանությունը, որը ձախողել է բոլոր բնագավառներում, որը շարունակաբար կեղծում է ընտրությունները, ժողովրդին մատնել է թշվառության, որի գործունեության հետևանքով աճում է արտագաղթը, երկիրը հայտնվել է աղետալի սոցիալ-տնտեսական վիճակում: Երբեմն լսում ենք, թե բոլորս ենք մեղավոր, դա պարզապես դեմագոգիա է: Ի՞նչ է նշանակում, բոլորս ենք մեղավոր. խաղաղ ցուցարարը և խաղաղ ցուցարարի վրա կրակողը կամ ընտրակեղծարարը և կեղծիքների դեմ պայքարողը, ազնիվ քաղաքացին և կոռումպացված պաշտոնյան, ի՞նչ է, հավասարաչափ պատասխանատո՞ւ են: Պատասխանատվությունը կոնկրետ է լինում: Եվ քանի դեռ երկրում տիրում է այս ամենաթողությունն ու անպատժելիությունը, քանի դեռ կոնկրետ հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվում, ավելորդ է խոսել երկրի առաջընթացի մասին:

- Կոնգրեսն ունի որոշում, առաջիկա ընտրություններում որևէ թեկնածուի չսատարելու, այդուհանդերձ, ՀԱԿ-ին մաս կազմող որոշ կուսակցություններ և անհատներ հայտարարեցին, որ իրենք սատարելու են Հրանտ Բագրատյանին: ՀԺԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

- ՀԺԿ-ն նույնպես ունի որոշում, և ՀԺԿ-ն, որը մշտապես ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրություններին և, որի պաշտպանած թեկնածուները փաստացի հաղթել են նախագահական ընտրություններում, այս անգամ չի մասնակցելու ընտրություններին: Այս որոշումը քննադատության չէր դիմանա, եթե երաշխավորված լիներ արդար ընտրությունների անցկացումը, եթե պատժված լինեին նախկին
ընտրություններում կեղծիքներ, բռնություններ իրականացրած անձինք, եթե պատասխանատվության ենթարկված լինեին Մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Այնպես որ, շատ հասկանալի է այս որոշումը: Բայց սա նաև չի նշանակում, որ ՀԺԿ-ն դադարեցնում է քաղաքական պայքարը: Ամեն ինչ այս ընտրություններով չավարտվեց:

- Այս ընթացքում պարբերաբար խոսվում է «Հայ ազգային կոնգրեսը» կուսակցություն դարձնելու հավանականության մասին, նաև տեսակետներ հնչեցին, թե հնարավոր չէ, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները համաձայնեն լուծարվել և տարրալուծվել ՀԱԿ-ի մեջ: Դուք նման բան հնարավոր համարո՞ւմ եք, և ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը այդ հարցում:

- Նման խոսակցություններ պարբերաբար հնչում են, սակայն Կոնգրեսում քննարկումներ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ուղղությամբ չեն եղել, ավելացնեմ, որ ՀԺԿ-ի օրակարգում նույնպես նման հարց չկա:

- Լուրջ քննադատության արժանացավ ԲՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև իշխանությունների հետ երկխոսության նստելու հարցը, դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ հարցերի շուրջ:

- Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա եկեք չմոռանանք, որ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո պատրաստ է երկխոսել իշխանությունների հետ՝ բացառապես արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: Բայց դեռ այն ժամանակ էլ մենք ասում էինք, որ պետք չէ պատրանքներ ունենալ երկխոսության հետ: Ի վերջո, իշխանությունը կգնա ինչ-ինչ քայլերի
հասարակական հզոր ճնշման դեպքում: Կապված ԲՀԿ-ի հետ՝ մեր տեսակետը եղել է և մնում է նույնը՝ հնարավոր համարելով համագործակցությունը խորհրդարանում, մենք գտնում ենք, որ ավելի խորը համագործակցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դառնա հստակ ընդդիմադիր ուժ: Նաև մենք միշտ եղել ենք այն կարծիքին, որ ՀԱԿ-ի գործունեությունը չպետք է պայմանավորել իշխանական ուժերի միջև եղած հակասություններով, որոնք մի օր կարող են լինել, հետո՝ չլինել:

- Պարո՛ն Դեմիրճյան, ի՞նչ կարծիք ունեք Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

- Ենթադրություններ անել չեմ ուզում, հուսով եմ, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ հանցագործությունը, իսկ Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն
Ամենադիտված