Սպասվում է Անգլիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ հանդիպում
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն այսօր հանդիպում է ունենալու Աֆղանստանի և Պակիստանի նախագահների հետ՝ քննարկելու թալիբների ապստամբության կանխումը բրիտանական զորքերի դուրս բերումից հետո: Այս մասին հայտնում է Express պարբերականը:
Վարչապետն ընթրիք է ունենալու Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի և Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ Չեքուերս նստավայրում կիրակի օրը, որից հետո երկուշաբթի օրը տեղի են ունենալու բանակցություններ վերջիններիս և այլ բարձրաստիճան պաշտոնայների հետ:
Սա երրորդ եռակողմ հանդիպումն է՝ ամառվանից սկսած: Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները նշում են, որ 2014 թվականը բրիտանացիների հետ համատեղ ռազմական գործողությունների վերջնաժամկետն է, և ԱՄՆ ռազմական գործիչները կենտրոնացել են Պակիստանի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)