Spider-Man-ը կհաղթահարի Կուբայի հեղափոխության խորհրդանիշ հյուրանոցի բարձրությունը
Աշխարհ
Ալան Ռոբերթը, ով երկնաքերեր բարձրանալու համար հայտնի է «Spider-Man» անունով առանց անվտանգության պարանի երկնաքերեր բարձրանալու համար, այժմ գտնվում է Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մտադիր է բարձրանալ 27-հարկանի «Հիլթոն» հյուրանոցի կտուրը: Այս մասին հաղորդում է անգլիական Express պարբերականը:
Նշենք, որ վերոնշյալ հյուրանոցը նվաճվել է Ֆիդել Կաստրոյի կողմից 1959-ին. դրանից հետո այն վերանվանվել է «Ազատ Հավանա», և Կաստրոն իր գրասենյակները տեղափոխել է հենց այդ հյուրանոց:
Ֆրանսիացի «սարդ մարդը» նշել է, որ հյուրանոցը մեծ նշանակություն ունի իր համար ոչ թե ունեցած բարձրության պատճառով, քանի որ այն այդքան էլ բարձր չէ, այլ այն պատճառով, որ այն Կուբայի հեղափոխության խորհրդանիշն է»:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան