Հյուսիսային Կորեան հերքում է պատերազմական դրություն հայտարարելու մասին լուրերը
Աշխարհ
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին լուրերը չեն հապատասխանում իրականությանը. տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Վերջերս երկրի ուժային կառույցների ղեկավարների հետ ունեցած առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակ այդ հարցը չի քննարկվել. նշում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում պատերազմական դրություն հայտարարելու մասին լուրերը հունվարի 31-ին տարածել էր Հարավկորեական Չունան Իլբո թերթը` վկայակոչելով անանուն իր աղբյուրներին:
Այդ խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարի ուշադրությունը կենտրոնացած է եղել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քննարկումներին: Կիմ Չեն Ինը հաստատել էր Փհենյանի ունեցած մտադրությունները՝ ստեղծված իրավիճակում հզոր ֆիզիկական միջոցներ ձեռնարկել՝ ազգային արժանապատվությունը և ինքնությունը պահպանելու համար: Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է եղել խոսքը, չի պարզաբանվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)