ԱՄՆ-ն դատապարտում է Հայրիկյանի վրա կատարած մահափորձը. Պետքարտուղարություն
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Հայաստանում նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձը. գրում է ИА REGNUM-ը:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուի Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է հարձակումից հետո, որ ՀՀ իրավապահ մարմինները խոստացել են միջադեպի բազմակողմանի հետաքննություն անցկացնել: Մենք նաև հասկանում ենք, որ լուրեր են տարածվում փետրվարի 18-ին նշանակված ընտրությունների հնարավոր հետաձգման մասին, եթե, Սահմանադրության համաձայն, թեկնածուն ի վիճակի չէ շարունակել նախընտրական պայքարը: Եվ մենք, իհարկե, կոչ ենք անում հայերին լուծել այդ խնդիրը Սահմանադրության տառին համապատասխան՝ երաշխավորելով ազատ և արդար ընտրություններ»,-հայտարարել է Նուլանդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)