Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Չալաբյան
Հրապարակումներ
«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել կալանավայրից
«Սիրելի´ բարեկամներ,
Գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:
Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից:
Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի` մինչև վերջնական հաղթանակ»:
«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔԿՀ»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից