Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց
ԱՐԽԻՎ
Փետրվարի 1-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Տիգրան Թ.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. դեկտեմբերի 30-ին մի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 150.000 դրամ և դիմել փախուստի: Խանութի տերը հետապնդելով և բռնելով կողոպտչին' վերցրել է հափշտակված գումարը, սակայն վերջինս կրկին դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)