Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ վարկածներ են մշակվել. ԱԱԾ
Հայաստան
ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանի փոխանցմամբ հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի ենթարկվելու փաստի առթիվ ստեղծված օպերատիվ քննչական խմբի կողմից մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ:
Նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, հունվարի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:
Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա՝ աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ