ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ ատոմային էներգիայի հարցով. Ջոզեֆ Բայդեն
ԱՐԽԻՎ
Վաշինգտոնը երբեք չի հրաժարվել ատոմային հարցի կարգավորման համար Իրանի հետ ուղիղ բանակցություններից, սակայն հանդիպման համար պետք է լինի իրական օրակարգի խնդիր: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը` ելույթ ունենալով շաբաթ օրը Մյունխենում անվտանգության 49-րդ միջազգային կոնֆերանսին:
«Մենք հենց սկզբից հայտնել ենք, որ պատրաստ ենք երկկողմանի հանդիպում ունենալ իրանական ղեկավարների հետ: Մենք դա գաղտնիք չենք պահում: Հրավերքը դեռևս ուժի մեջ է մնում, սակայն պետք է լինի օրակարգային իրական հարց և մտադրություն՝ նաև իրանական կողմից»,- նշել է Ջոզեֆ Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է իրանական ատոմային ծրագրի հարցով բանակցություններ սկսել Իրանի հետ:
Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)