ԱՄՆ-ը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. նորանշանակ պետքարտուղար
Արցախ
ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով շարունակելու է համագործակցել Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ՝ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով: Այս մասին ասված է նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ԱՄՆ-ի սենատի արտաքին կապերի հանձնաժողովի անդամներին ուղղված իր պատասխան նամակում. փոխանցում է ИА REGNUM-ը՝ հղում կատարելով Ամերիկայի հայ ազգային հանձնաժողովին:
Քերին, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու դեպքում քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու Ադրբեջանի սպառնալիքներին, նշել է, որ այդ խնդիրը կողմերը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով:
Նամակում նշված է, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է կողմերից որևէ մեկի կողմից տարածաշրջանում իրավիճակը լարելու և խաղաղ բանակցային գործընթացը սպառնալիքի տակ դնելու փորձերին:
«ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ արագորեն արձագանքում է, հենց որ նմանատիպ սպառնալիքներ են հայտնվում: Պաշտոնին հաստատվելու դեպքում ես կշարունակեմ աջակցել խաղաղ բանակցային գործընթացին և դուրս գալ այն գործողությունների դեմ, որոնք կարող են հասցնել տարածաշրջանում լարվածության աճին կամ վնասել խաղաղ բանակցային գործընթացին»,-ասել է Քերին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան