Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

«Ռուզան»-ը՝ Համազգայինի բեմում

Հրապարակումներ

Երբ ծագում է մեզ արևը լուսավոր,
Հայ տղաներ, սթափեցեք ձեր քնից,
Լծեք եզինք, առեք գութանն ու արոր
Եվ փութացեք դաշտը հերկել ցողալից։
Իսկ երբ հեռվից մեր թշնամին երևի,
Հայ տղաներ, թողեք արորն ու եզինք,
Հարձակվեցեք թշնամու դեմ կատաղի,
Կռվեցեք քաջ և փրկեցեք հայրենիք։

 

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) և Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Երևանում վերակազմավորվել ու գործում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյան)։ 2025թ․ օգոստասի 19-ին նշված կառույցների ղեկավարները կնքեցին պայմանագիր՝ աջակցելու Ստեփանակերտի թատրոնին։ Դրանից հետո Ստեփանակերտի պետական թատրոնը, Ռ․ Խաչատրյանի ղեկավարությամբ, երևանյան տարբեր բեմերում մի քանի անգամ ներկայացրել է Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։ Մի քանի ամիս է, ինչ թատրոնը պատրաստվում էր բեմականացնելու Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդ» պատմական դրաման, որն արդիական է նաև այսօր։ Հունիսի 28-ին վերջապես կայացավ թատերախմբի աշխատանքի արդյունքը․ Երևանում՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում ներկայացվեց «Ռուզան»-ը, որի դեպքերը տեղի են ունենում մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Արցախում, 13-րդ դարում։ Այս կարևոր միջոցառմանը ներկա լինելու համար Մոսկվայից Երևան էր եկել «Դիալոգ» ՀԿ հիմնադիր ու նախագահ Յուրի Նավոյանը։ Ներկա էր նաև ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Դրամայի հիմքում հայրենասիրությունն է։ Գործողությունների հիմնական մասը տեղի են ունենում Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլայի ամրոցում ու պալատում։ Բոլոր ժամանակներում էլ անձնական շահի, վրեժխնդրության և այլ պատճառներով լինում են հայրենիք դավաճանողներ, և որի արդյունքում մեծ դժբախտության է ենթարկվում հատկապես անմեղ ժողովրդը։ Չգրված օրենքի համաձայն՝ դավաճանին պատժում է հենց նրա ծառայությունից օգտված թշնամին։ Այսպես էլ «Ռուզան» դրամայում է։ Իշխան Համտունը (դերում՝ Սամվել Սարգսյան), չհասնելով իր նպատակին՝ ամուսնանալ Արցախի իշխանաց իշխանի դստեր՝ Ռուզանի հետ, նախանձելով հերոս իշխան Ներսեհին, իր ծառայությունն է մատուցում թաթարաց զորապետ Ջոլային։ Ռուզանի և Ներսեհի հարսանիքի օրը գուժկանը պատերազմի լուր է բերում պալատ։ Համտունը թշնամուն տեղեկացրել էր Հասան Ջալալի ամրոցի զորքի, ինչպես նաև՝ իշխանի գեղանի դստեր մասին։

ՀԱՄՏՈՒՆ․—(Բուրային) Ջալալի գանձերի մեջ, տեր-Նուին, դուք, արդարև, չեք գտնիլ այնպիսի մի հազվագյուտ բան, որից հարուստ Թաթարստանը չունենար, բայց յուր սնդուկներից դուրս նա ունի մի այնպիսի գանձ, որի նմանը, արդարև, մեծ Թաթարստանը չունի. և արժե, տեր, որ այդ գանձը դո՛ւ ունենաս։

ԶՈԼԱ․—(հետաքրքրությամբ) Ինչպիսի՞ գանձ է այդ։
ՀԱՄՏՈՒՆ․—Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի։

ԲՈՒՐԱ․—(ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի  (ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի Ջոլան) Հորեղբայր, ի՞նչ կասեիր, եթե ես իմ հոր՝ Չարմաղանի կողմից հրամայեի բերդի պաշարումը վերցնել և Ջալալ իշխանի դուստրը ինձ կնության առնելով՝ բարեկամություն հաստատեի նրա հետ և մեր զորքերը նրա երկրից հանեի։

Այս դրվագներից հետո թաթարաց զորապետի եղբոր որդին՝ Բուրա-Նուին (դերում՝ Լևոն Այվազյան), իրենց մոտ բազում նվերներով բանակցության եկած Հասան-Ջալալի ավագ եղբորը՝ Զաքարեին (դերում՝ Մարատ Դավթյան)՝ իր պահանջն է ներկայացնում՝ ամուսնանա Ռուզանի հետ։ Ասում է՝ միայն այդ դեպքում է պատրաստ ազատ արձակել հազարավոր գերյալներին։ Պարզ է՝ Ռուզանի հայրը, նշանածը, հարսանիքի առիթով հյուր եկած հայոց տարբեր վայրերից հյուր եկած իշխանները՝ Պապաքը, Սմբատը, իշխանի կինը՝ Մամքանը, այլոք դեմ են, որ Ռուզանն ամուսնանա թշնամու զորավարի հետ։ Սակայն հազարավոր հայրենակիցների կյանքը փրկելու համար Ռուզանը, իր նաժիստի օգնությամբ, գիշերով գաղտնի հեռանում է պալատից և հասնում թշնամու բանակ։ Հայոց էպոսածին Ծովինարի նման Ռուզանն էլ իր պայմաններն է առաջ քաշում, որ թաթար զորավարն ազատ արձակի հայ գերիներին, բանակը հեռացնի հոր ամրոցից, գլխատի դավաճան Համտունին և այլ հայրենանվեր առաջարկներ։ Սիրահարված թաթար զորավարը կատարում է Ռուզանի բոլոր պայմանները։ Բայց Արցախի դուստրը ինքնազոհությունն առավել է ընդունում, քան ամուսնանալ թաթարի հետ․ թույն է ընդունում։ Նույն ժամանակ հայոց զորքերը հաղթում են թշնամուն, Ներսեհը գտնում է նշանածին, սակայն արդեն ուշ էր։ Ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը լարված հետևում էր դերասանների խաղին։ Ճանաչված ու փորձառու դերասաների հետ խաղում էին նաև երիտասարդները, այդ թվում նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի Արցախի կուրսի ուսանողները։ Ռուզանի դերում հրաշալի խաղաց երիտասարդ Շողեր Սարգսյանը։ Վերջերս «Դիալոգ»-ի երևանյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի Արցախի կուրսի ուսանողների հանդիպումը Յու․ Նավոյանի և Հ․ Ղազանչյանի հետ։ Նույն դպրոցի Արցախի խմբի երկրորդ կուրս փոխադրված Շողերը, ով ինչ-որ ժամանակ կորցրել էր հույսը տուն՝ Արցախ վերադառնալու առումով, ասաց՝ թատրոնի շնորհիվ հավատում է՝ որպես կայացած դերասանուհի, մի օր իրենց խմբով խաղալու են Արցախի բեմում։ Իսկ Ռուզանի դերում խաղալն առավել իրատեսական է դարձնում շնորհալի դերասանուհու երազանքը։ Իշխան Հասան-Ջալալի դերում հանդես է գալիս Հայաստանի վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը։ Թաթարաց զորապետ Ջոլայիի դերում տարբեր ֆիլմերում խաղացած Սարգիս Գրիգորյանն է։ Մեծ պատասխանատվությամբ ու սիրով հանդես եկան բոլոր դերասանները, որն էլ նրանց խաղը դարձրեց հրաշալի, ոգևորիչ, հուզող։ Բացի դերասանների խաղից արժանին պետք է ասել նաև  նկարչական ձևավորող Անտոն Քեշիշյանին և զգեստների ձևավորող Մարինե Թադևոսյանին։ «Ռուզան»-ի բեմականացումը նույն բեմում կայացավ նաև հունիսի 29-ին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ դահլիճում շատ էին արցախցիները, որ մշտապես հայրենի տան կարոտով են միմյանց հանդիպում։ Ներկայացման վերջում թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դրամայի բեմադրիչ Ռ․ Խաչատրյանը հուզված նշեց՝ վերջապես իրականացավ իր ու թատերախմբի երազանքը՝ ներկայացնել Մուրացանի «Ռուզան»-ը։ Շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, աջակիցներին։ Առանձնակի երախտագիտություն հայտնեց Հ․ Ղազանչյանին ու Յու․ Նավոյանին, ովքեր մեծ հավատով աջակցեցին իրենց։ Արդեն ավանդույթի համաձայն, երբ երևանյան բեմերում տեղի են ունենում «Դիալոգ»-ի աջակցությամբ ՀՀ-ում վերակազմավորված արցախյան մշակութային խմբերի ելույթներ, զուգահեռ միջանցքներում կազմակերպվում են դարձյալ արցախցիների ձեռքի աշխատանքների և այլ ապրանքների ցուցահանդես-վաճառքներ։

Զոհրաբ Ըռքոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետ
Ամենադիտված